Բլինկենը Զելենսկիից պահանջել է դադարեցնել Կուրսկի ավաբտյուրան` փոխանցելով խաղաղության նոր ծրագրի նախագծերը. Ուկրաինական աղբյուր
ՄիջազգայինՈւկրաինական աղբյուրը գրում է.
«Մեր աղբյուրը հայտնում է, որ Արևմուտքը դժգոհ է Զելենսկու Կուրսկի արկածախնդրությունից։
Արևմուտքը դժգոհ է, որ Զելենսկին Կուրսկի շրջանում ձախողման պատճառով կարող էր չեղարկել 2024 թվականի ռազմական արշավի երկրորդ փուլը, որը նա խոստացել էր հովանավորել։ Իսկ Զեն որոշեց իր ողջ ուժը նետել Կուրսկի հողերը պահելու համար:
Արդեն պարզ է, որ Կուրսկի արկածախնդրության պատճառով Ուկրաինայի զինված ուժերի համար ամեն ինչ ավելի վատ է, քան պաշտոնական քարոզչությունն է ասում։
Աղբյուրը նաեւ հայտնել է, որ Բլինկենը Զելենսկիից պահանջել է դադարեցնել Կուրսկի գործողությունը, որը Պենտագոնը համարում է տեխնիկայի և ռեզերվների վատնում։ Պետքարտուղարը Երմակին է փոխանցել Ուկրաինայի համար խաղաղության նոր ծրագրի նախագծերը, որոնց համաձայն են դաշնակիցները, և որը պատրաստ են քննարկել Կրեմլում: Իսկ դրա համար առաջնային պայմանը ուկրաինական ուժերի Կուրսկից հեռանալն է:
Սակայն Զելենսկու համար դա ընդունելի չէ: Կուրսկից հեռանալով, նա կարող է վերջնականապես կորցնել Արեւմուտքի վստահության մնացորդնելը: Դա նաեւ Ուկրաինայի ԶՈՒ-ի համար եւս մեկ բարոյական հարված կդառնա, եւ այն ֆանին, երբ արեւմտյան լրատվամիջոցներն անդադար խոսում են ուկրաինական զորքերի մոտ մոտիվացիայի խիստ անկման եւ դասալքության հսկայական ցուցանիշների մասին: Իսկ Կուրսկից հեռանալը էլ ավելի կսրի մյուս ռազմաճակատներում պարտվողական տրամադրությունները, եւ ով իմանա, թե ռուսներն ինչ նոր տարածքային ձեռքբերումներ կունենան, եթե այս կամ այն ուղղությամբ ճակատը փլուզվի:
Հանրագումարում, եթե ԱՄՆ գործող վարչակազմը ընտրություններից հետո հեռանա, Զելենսկին նման իրողությունների հետ դեմ առ դեմ մենակ կմնա: Եթե գործող վարչակազմը մնա, ապա նման բազմակի ձախողումներից հետո, մեծ հարց է, թե նոր նախագահը Զելենսկու կարիքը կունենա՞, թե՞ կփորձի այլ ֆիգուրանտներով իրավիճակը փոխել: Ուստիեւ, Զելենսկին հրամայել է Սիրսկուն` ամեն ինչ անել Կուրսկում գոնե ներկա վիճակը պահելու համար, մինչեւ կգնա Վաշինգտոն, կփորձի իրավիճակից եւ ապագա սպասելիքներից գլուխ հանել»։