Փոքր տարիքում ունեցած ամեն սթրես 13 տոկոսով ավելացնում է քրոնիկական հիվանդությունը. BMC Medicine
ՀասարակությունԴանդիի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ մանուկ հասակում ունեցած ցանկացած սթրես հետագայում 13 տոկոսով ավելացնում է քրոնիկական հիվանդությունների հավանականությունը։
Ոչ նպաստավոր մանկական փորձը (ՈՆՄՓ) լրացուցիչ մանկական սթրեսն է, որը տեղի է ունեցել մինչեւ 18 տարեկանը։ Դրանք կարող են ներառել բացասական ապրումների լայն ընդգրկում, այդ թվում դաժան վերաբերմունք, ընտանիքի դիսֆունկցիա եւ սթրեսի այլ ձեւեր, ինչպիսին են ծաղրը, քաղցը կամ պատերազմը։
Մինչ այժմ պարզվել է, որ ՈՆՄՓ-ը կապված է առողջության եւ սոցիալական ոլորտի վրա տարբեր աննպաստ հետեւանքների բարձր ռիսկի հետ ավագ տարիքում։ Սակայն դրանց ընդհանուր ազդեցությունը քրոնիկական հիվանդությունների վրա, որոնք հայտնի են նաեւ որպես մուլտիմորբիդություն, ավագ տարիքում մինչ այժմ անհայտ է մնում։
ՈՆՄՓ ազդեցությունը պարզելու համար համալսարանի Բժշկական դպրոցի մասնագետների խումբը դոկտոր Դհան Սենարաթնեի գլխավորությամբ իրականացրել է 25 ուսումնասիրությունների մետա-անալիզ, որոնց մասնակցել է ավելի քան 370 000 մարդ։ Նրանց աշխատանքը հրապարակվել է BMC Medicine ամսագրում։