Հնդկաստանի խոշորագույն կրիպտոբորսայից՝ հաքերները գողացել են $235 մլն
ՀասարակությունՓորձագետների տվյալներով՝ հարձակվողները գումար են հանել USDT և GALA ստեյբլքոյններով, ինչպես նաև SHIB և PEPE մեմքոյններով: Ռիսկերի կառավարման Elliptic հարթակի ներկայացուցիչները ենթադրել են, որ հաքերները կարող են կապված լինել Հյուսիսային Կորեայի հետ։
WazirX-ը պարզաբանել է, որ խնդիրը կարող է կապված լինել հարթակում օգտագործվող Liminal կրիպտո դրամապանակի հետ։ Այնուամենայնիվ, Liminal-ը պնդում է, որ կոտրել են իրենց էկոհամակարգից դուրս ստեղծված դրամապանակը: Ընկերության ներկայացուցիչն ընդգծել է, որ իրենց հարթակը չեն կոտրել, իսկ դրա ենթակառուցվածքը, դրամապանակներն ու ակտիվները մնում են անվտանգ:
Աղբյուրը նշում է, որ այս դեպքը կարող է դառնալ կրիպտոարժույթների բորսաների վրա 2024-ի խոշորագույն կիբեռհարձակումներից մեկը։ Մայիսին մի խումբ հաքերներ 305 միլիոն դոլար արժողությամբ 4502 բիթքոյն էին գողացել ճապոնական DMM Bitcoin բորսայից։ Դրա հետևանքով բորսան ստիպված էր եղել օգնություն խնդրել իր գործընկերներից տուժած օգտատերերի կորուստները փոխհատուցելու համար։