«Հրապարակ». Մի մեղայականի պատմություն. «ես սրսուռ ՔՊ-ական եմ եւ շատ եմ սիրում Նիկոլ Փաշինյանին»
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր է՝ համացանցը քննարկում է արդարադատության նորանշանակ փոխնախարար Սիրվարդ Գեւորգյանի մեղայականը: Հիշեցնենք, որ նա ավարտել է իրավաբանական ֆակուլտետը եւ ոչ միայն սովորել է նույն կուրսում` Ռոբերտ Քոչարյանի դստեր հետ, այլեւ շատ մտերիմ հարաբերություններ է ունեցել նրա հետ: Փոխնախարարի նշանակումից հետո համացանցում են հայտնվել Սիրվարդ Գեւորգյանի, Գայանե Քոչարյանի լուսանկարները` Գեւորգյանը կրծքին սեղմած Ռոբերտ Քոչարյանի գիրքը, ապա նորաթուխ փոխնախարարը հանդես է եկել մեղայականով, մոտավորապես այն բովանդակությամբ, թե` 200 այլ ուսանողների հետ եմ սովորել, նրանցից մեկն էլ Քոչարյանի դուստրն էր, իսկ ես «սրսուռ ՔՊ-ական եմ եւ շատ եմ սիրում Նիկոլ Փաշինյանին»:
Իրենց հերթին, Սիրվարդ Գեւորգյանի «200 համակուրսեցիները» շատ վատ են ընդունել նրա այդ արարքը եւ երեկ Ֆեյսբուքում ֆլեշմոբ էին սկսել` «մենք հպարտ ենք, որ Գայանե Քոչարյանի համակուրսեցին ենք» եւ այլ նմանատիպ գրառումներով:»: