Վերջին հրաժեշտը՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիոլետա Գեւորգյանին. այսօր՝ Սուրբ Հովհաննես եկեղեցում
ՄշակութայինՄիացյալ Նահանգներում դեռեւս հունիսի 19-ին մահացած ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, թատրոնի անվանի դերասանուհի, պետական մի շարք մրցանակների դափնեկիր ՎԻՈԼԵՏԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ աճյունի սափորը տեղափոխվել է Հայաստան: Տեղեկությունը հաստատեց դերասանուհի որդին՝ երգիչ, դերասան ՀՐԱՉՅԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ:
Հայրենիքում լուսահոգի արտիստուհու վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 11-ին, ժամը՝ 13:00-14:00-ին, Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում: