Գուցե շատերին զարմացնի. տեխնիկան կարող է որոշել սեռը մատնահետքերի միջոցով
ՀասարակությունՅան Խալամեկը, Օլբանիի համալսարանի մասնագետների հետ միասին ստեղծել է մատնահետքերի վերծանման միջոցով մարդու սեռը նույնականացնող համակարգ, որը կատարվում է ամինաթթուների անալիզների հիման վրա:
Հայտնի է, որ որոշ ամինոթթուների քանակը կանանց քրտինքում ավելի շատ է քան տղամարդկանց մոտ, այդ բաշխումը հիմնականում պայմանավորված է հորմոնալ տարբերությամբ: Նույն սկզբունքը գործում է նաև ամինաթթվի պարագայում, որը մնում է մատերի վերին շերտին:
Հետազոտական խումբը մշակել է այդ հետքերի «պահեստային կրկնօրինակաման» բավականին պարզ միջոց, որը մատչելի է և բավականին դյուրին: Մասնագետներն արդեն փորձարկել են այս մեթոդը և նրա ճշգրտությունը գնահատել 99%:
Յան Խալմեկի կարծիքով, մատնահետքերի քիմիական բաղադրությունը ընդհամենը լրացուցիչ մեթոդ է քրեագետների համար, որն արդյունավետ է իր հասանելիության պատճառով:
Աղբյուրը՝ med2.ru