Մոնտե Կառլոն Գռզոյի կյանքը դժոխքի է վերածել.Armenian info
ՀասարակությունԳռզոն Մոնտե Կառլոն չի մարսում.լրագրողները նրան հանգիստ չեն տռալիս,կյանքը դժոխքի են վերածել՝ ստիպելով ամեն անգամ ինչ-որ բացատրություն ներկայացնել, արդարանալ, թե ինչու է ինքն այցելում այնտեղ: «Հիմա սա ի՞նչ եք ուզում, հայ, լավ, հայ հասարակությանը ի՞նչ եք ուզում ասել, որ ի՞նչ ա»,-ԱԺ-ում լրագրողի հետ զրույցում տրտնջացել-հոխորտացել է Գռզոն՝ միաժամանակ տեղեկացնելով, որ Հայաստանից դեպի Ֆրանսիայի հարավ օրական հարյուրավոր մարդիկ են գնում, և կցանկանար, որ այդ թիվը կրկնապատկվեր:
Իսկ հետաքրքիր է՝ այդ 500 հոգուց քանի՞սն է հեղափոխական թիմի անդամ՝ թիմ, որը խոստանում էր սեփական կենցաղով ու կյանքով հասարակներից ոչնչով չտարբերվել, կամ քանի՞սն են Մոնտե Կառլո մեկնում գերթանկարժեք «Rolls-Royce»-երով ու հանգրվանում թանկարժեք հյուրանոցում կամ կազինո խաղում: Իսկ գուցե Գռզոն գիտի՞, թե քանիսն են այդ 500-ից միլիարդատերեր՝ կասկածելի ծագման փողերով: Ա՛յ եթե այս մի վիճակագրությունն էլ Գռզոն ունենար, լրիվ այլ խոսակցություն կծավալվեր, այլ որակի, այլ բովանդակության ու կակարդակի:
Գռզոն չի հասկանում, որ հանրային-քաղաքական դեմք է, և իր ամեն մի քայլը կարող է շատ թանկ նստել ոչ միայն իր, այլև Նիկոլի հանրային հեղինակության ու վարկի վրա:
Հայաստանի նման երկրի խորհրդարանում Ֆրասիայի հարավի այս «պակլոննիկը» ի՞նչ է շինում…