Ահա՝ ինչպե՞ ս չպետք է լիցքավորել սմարթֆոնը, եթե չեք ուզում հրդեհ առաջացնել
ՀասարակությունՍմարթֆոնը բարձի տակ լիցքավորելը շատ վատ գաղափար է, քանի որ այն կարող է բռնկվել. երբ սարքը բարձի տակ է, օդի շրջանառությունը վատանում է և այն սկսում է գերտաքանալ, զգուշացնում է Ռուսաստանի լուսավորության պետական համալսարանի թվային զարգացման և տեղեկատվական տեխնոլոգիաների գծով պրոռեկտոր Վիտալի Սավչենկոն։ Ցածր ջերմաստիճան
Ցածր ջերմաստիճանի պարագայում լիցքավորումը դանդաղեցնում է մարտկոցում քիմիական պրոցեսները, ինչը նվազեցնում է դրա հզորությունն ու աշխատանքը։ Սառը սարքը տաք սենյակ տեղափոխելիս պատյանի ներսում կարող է խտացում առաջանալ, ինչը կհանգեցնի կարճ միացման:
Կայծակը կարող է հանգեցնել հոսանքի լարման բարձրացման, ինչը կարող է վնասել ձեր լիցքավորիչը և սմարթֆոնը: Երբ կայծակը հարվածում է էլեկտրասնուցման լարին, դա կարող է վերացնել մեկուսացումը և արդյունքում օգտատերը կարող է էլեկտրահարվել։