Ուկրաինացի դիվանագետին հետ կանչելը կապված է լվացքի մեքենաների հետ. Կոբախիձե
ՄիջազգայինՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեկնաբանել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի՝ Վրաստանում երկրի գործերի ժամանակավոր հավատարմատարին հետ կանչելու որոշումը։ Կոբախիձեն պնդում է, որ որոշումը կապված է կենցաղային տեխնիկայի գնման հետ, գրում են միջազգային պարբերականները։
«Մեր տեղեկություններով՝ սա քաղաքական ակտ չէ։ Կոնկրետ ներկայացուցիչը, եթե չեմ սխալվում, որն ունի նաև դիվանագիտական կարգավիճակ, ձեռք է բերել կենցաղային իրեր։ Սա ոչ ադեկվատ համարվեց շարունակվող պատերազմի լույսի ներքո և դարձավ նրան հետ կանչելու պատճառը: Սա մեր ունեցած տեղեկությունն է։ Խոսքը լվացքի մեքենաների մասին է»,- ասել է Վրաստանի վարչապետը։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության նոր ղեկավար Անդրեյ Սիբիգան, ինչպես հայտնել ենք, որոշել է հետ կանչել Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Միխայիլ Խարիշինին։ Այս մասին Սիբիգան գրել է Facebook-ում Ուկրաինայի դեսպանների և գլխավոր հյուպատոսների հետ հանդիպումից հետո՝ նշելով, որ որոշել է դադարեցնել գործերի ժամանակավոր հավատարմատարի երկարաժամկետ գործուղումը Վրաստան՝ «պատերազմող պետության դիվանագիտության իրողությունները իսպառ չհասկանալու պատճառով»։
Սիբիգան այլ մանրամասներ չի հայտնել։