«Անասուն ես, քեզ ինչ ասեմ, ոչխար». Միջադեպ դերասանուհի Լիա Զախարյանի և Յանդեքսի վարորդի միջև
ՊատահարԴերասանուհի Լիա Զախարյանն իր ինստագրամյան էջում տեսանյութեր է հրապարակել՝ հայտնելով, որ Յանդեքսի տաքսու վարորդը նույնիսկ իրենց տուն է եկել՝ պահանջելով ավել գումար վճարել։
Տեսանյութում երեւում է, որ վարորդը դիմելով դերասանուհուն ասում է. «Անասուն ես, քեզ ինչ ասեմ, ոչխար»:
Ավելին, վարորդը դերասանուհու հետևից նրանց տուն է մտել ու պահանջել, որ 1200 դրամի փոխարեն վճարի 1700 դրամ։ Դերասանուհին նշել է, որ վարորդը Շահնարյան Սամվելն է։
Լիա Զախարյանը հայտնել է, որ կդիմի ոստիկանություն, իսկ մինչ այդ դիմել է ընկերությանը։
Yandex Go ընկերությունը պարզաբանում է տարածել միջադեպի հետ կապված.
«Մենք նույնպես ապշած ենք կատարվածից, նման պահվածքը բացարձակապես անընդունելի է և խախտում է սպասարկման կանոնները, վարորդն այլևս պատվերներ իրականացնելուց զրկված է:
Մենք ակտիվ կապի մեջ ենք օգտատիրոջ հետ՝ իրավիճակը կարգավորելու և շտկելու նպատակով: Մենք պատրաստ ենք համագործակցել իրավապահ մարմինների հետ հետաքննության շրջանակներում, եթե ուղևորը որոշի դիմել ոստիկանություն», - նշել են տաքսի ծառայության ընկերությունից։