Ազգերի լիգա. Իսպանիայի, Պորտուգալիայի և Խորվաթիայի հաղթանակներն ու Ռոնալդուի և Մոդրիչի գոլերը(տեսանյութ)
ՍպորտԱզգերի լիգայի խաղարկության շրջանակներում սեպտեմբերի 8-ին կայացան մի շարք ուշագրավ հանդիպումներ։
A դիվիզիոնի առաջին խմբում Պորտուգալիայի հավաքականը Լիսաբոնում կայացած խաղում 2-1 հաշվով կամային հաղթանակ կորզեց Շոտլանդիայից։ 7-րդ րոպեի հաշիվը բացեց իտալական «Նապոլիի» նորեկ Սքոթ Մաքթոմինեյը։ Երկրորդ խաղակեսում պորտուգալացիներից հաղթական գոլերը 54-րդ ու 88-րդ րոպեներին խփեցին համապատասխանաբար անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը և Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։
Առաջին խմբի մյուս խաղում Խորվաթիայի հավաքականը սեփական ստադիոնում 1-0 հաշվով առավելության հասավ Լեհաստանի թիմի նկատմամբ։
Զլատկո Դալիչի գլխավորած թիմի հաղթական գոլը 52-րդ րոպեին տուգանայինից կատարած տպավորիչ հարվածով խփեց Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։
Ազգերի լիգա, A դիվիզիոն, երկրորդ տուր
Առաջին խումբ
Պորտուգալիա - Շոտլանդիա` 2-1 (տեսանյութ)
Բրունու Ֆերնանդեշ, 54, Կրիշտիանու Ռոնալդու, 88 - Սքոթ Մաքթոմինեյ, 7
Խորվաթիա - Լեհաստան` 1-0 (տեսանյութ)
Լուկա Մոդրիչ, 52
Չորրորդ խումբ
Շվեյցարիա - Իսպանիա` 1-4 (տեսանյութ)
Զեքի Ամդունի, 41 - Խոսելու, 4, Ֆաբիան Ռուիս, 13, 77, Ֆերան Տորես, 80
Հեռացում` Ռոբին Լե Նորման (Իսպանիա), 20