Մի քանի կանոն, որոնք փոխում են կյանքը դեպի լավը Կնոջ ֆիզիկական առանձնահատկություններ, որ կգրավեն բոլորին հայտնաբերվել է թաքնված օվկիանոս, որում կյանքի առաջացման համար պայմաններ կան Ահա պատճառը՝ սննդակարգում ներառելու համար Բռնաբարե՞լ է արդյոք քենու հաշմանդամ աղջկան, թե բավարարվել է միայն ունեցվածքը յուրացնելով Օգտվողների մեծ մասը՝ խուսափում է ծալվող սմարթֆոններից 100 դրամանոց կամ մի ավինյանական քյանդրբազություն Ինչպե՞ս կարելի է անել՝ դանդաղ ծերանալու համար ԵԱ-Մ23. Միլենա Խաչատրյանը` արծաթե մեդալակիր Հոգեբանը նշել է փաստեր, որ պետք է իմանալ տղամարդու մասին

Դեռ կինո չեմ վերադառնա. Գեւորգ Գրիգորյանը փակագծեր է բացում

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի հյուրը դերասան ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ է, ով հայտնի է ոչ միայն իր բազում հեռուստասերիալային դերերով, այլ նախեւառաջ իր հայրենասիրությամբ ու սկզբունքայնությամբ: Այսօր դերասանն ունի նոր եւ էքստրիմ հետաքրքրություն ու վերջերս է վերադարձել Հայաստան: Թե որտեղ էր եւ ինչ նվաճումներով է վերադարձել, պարզել ենք նրա հետ զրույցում:

— Երկու շաբաթ առաջ վերադարձա Ղրղստանից: Հրաշք, սիրուն երկիր է: Եվ, ընդհանուր առմամբ, շատ հետաքրքիր ճանապարհորդություն էր: Ասեմ, որ սարեր միշտ եմ սիրել: Առաջին անգամ պապիկիս հետ եմ սար բարձրացել՝ Իշխանասարը, այն ժամանակ դեռ 2-3 տարեկան էի: Այսինքն՝ փոքրուց սարերի հետ կապը եղել է: Սակայն ավելի պրոֆեսիոնալ մոտեցումով սկսվեց անցյալ տարի: Ընկերս՝ դերասան Դավիթ Հակոբյանը, Արարատ սարն էր բարձրացել: Իմացա այդ մասին ու ոգեւորվեցի: Այդպես սկսվեց:

— Փաստորեն, Էքստրիմի սիրահա՞ր եք:

— Ճիշտն ասած, ալպինիզմն իր մեջ պարունակում է էքստրիմալ զբաղմունք, բայց ես էքստրիմ չեմ փնտրում: Թե ինչ է, չեմ կարող ասել, մինչեւ հիմա այդ հարցի պատասխանը չունեմ անգամ իմ մեջ ձեւավորած: Գուցե նաեւ ինքդ քեզ հաղթահարելն է, որն անդադար է: Նաեւ այն է, որ մնացածին այդքան էլ հասանելի չէ, որովհետեւ երբ այդ բարձրությունից նայում ես մոլորակին, տեսնում ես, որ մարդու արածը չի երեւում վերեւից, ու բնությունը այնպիսին է, ինչպիսին կա, ինչպիսին ստեղծվել է:

Ո՞ր սարը հաղթահարեցիք, ինչպիսի՞ բարձրություն անցաք, եւ դա Ձեզ, ի վերջո, ի՞նչ տվեց:

— Սկզբից պլանավորված էր երեք սար՝ Պիկ Լենինա, Խան Տենգրի, Պիկ Պաբեդի: Առաջինը` Պիկ Լենինի սարն էր, որը չհաջողվեց հասնել: Եղանակը թույլ չտվեց անգամ փորձել, բարձրությունը 6300 մետր էր: Գագաթ բարձրանալու փորձ անգամ չեղավ, որովհետեւ մեկ մետր էր տեսանելիությունը՝ քամի էր, ձյուն: Այդտեղից իջանք ու տեղափոխվեցինք ուրիշ լեռնաշղթա, ուրիշ քաղաքում: Ուղղաթիռով գնացինք Տյան-Շան լեռնաշղթա, ու առաջին լեռը Խան Տենգրին էր, որը հաջող ստացվեց: Դրանից հետո անցանք արդեն Պիկ Պաբեդային: Ամենից դժվարը Պաբեդայի լեռնանցքն էր, որը միայն ինձ համար չէր դժվար, այլ ողջ աշխարհում համարվում է բարդ սար: Անգամ համարվում է բարդ Էվերեստից, բարդ է Չոգորիից: Վերջինս ամենաբարդն էր համարվում, բայց հիմա շատ զբոսաշրջիկների պատճառով սարն ամբողջապես մշակված է՝ պարաններ եւ այլն: Այսինքն՝ բարձրանալու համար ամեն բան հեշտացրած է, ու չորս մարզիկ Շվեցիայից անցյալ տարի բարձրացել էին՝ առանց թթվածին, իսկ այդտեղի բարձրությունը 8600 է, իր բարձրությամբ՝ Էվերեստից հետո երկրորդ սարն է համարվում: Այդ չորս մարզիկները Չոգորիից հետո գրեցին, որ ամեն դեպքում Պաբեդան ավելի բարդ է: Ի՞նչ տվեց, տվեց լեռնագնացության մեծ փորձ: Դա ես անփոխարինելի կհամարեմ, որովհետեւ, օրինակ, Հայաստանում հնարավոր չէ առնչվել նման իրավիճակների հետ: Նաեւ որոշակի ճանաչում տվեց լեռնագնացների մեջ: Ճիշտ է, Պաբեդան, որպես այդպիսին, այդքան էլ հայտնի չէ, քան Էվերեստը, բայց լեռնագնացների մեջ, ովքեր լավ ծանոթ են սարին, բավականին մեծ ձեռքբերում է համարվում: Պիտի ասեմ՝ շատ ուրախ եմ, որ ստացվեց: Վերջին չորս տարվա ընթացքում սարի վրա մահացությունը 60 տոկոս է եղել, այսինքն՝ վեց հոգի բարձրացել են, որոնցից չորսը մահացել է: Դա 2020 թվականից սկսած մինչ այսօր: Անգամ լինում են տարիներ, որ եղանակի պատճառով ոչ ոք չի բարձրանում: Սարի մի կողմն անապատ է, մյուս կողմը բարձր լեռներ են, ու այդ տաք եւ սառը օդերը հանդիպում են իրար, ու եղանակը շատ վատն է: Իսկ սարի վրա անցկացնում ենք երկար օրեր: Մենք 11 օր ենք անցկացրել: Ստացվում է, որ այնտեղ միայն հինգ օր է լավ եղանակ, մնացած օրերին վատ եղանակներ են լինում, եւ այդ եղանակի ներքո ստիպված ես լինում բարձրանալ եւ իջնել:

Վնասվածք էիք ստացել: Ի՞նչ էր եղել:

— Այո, վնասվածք ստացել էի, բայց լուրջ վնասվածք չէր: Պարզապես ոտքս հարվել էր: Իսկ մենք այդ բարձրության վրա ապրել ենք ավելի քան երկու ամիս՝ չորս հազարից բարձր տարածքում, ու նման պայմաններում ոչ մի վերք չի լավանում: Դրա համար այդ երկու ամիսը նեղություն է տվել ինձ: Անշուշտ, կարող էինք ուղղաթիռ կանչել, եւ ես իջնեի սարից, բայց դա կնշանակեր, որ ինձ համար այդքանով կավարտվեր ամեն բան, որովհետեւ ժամանակը սարի վրա գտնվելու շատ սուղ է: Իսկ եթե լինի ավելի լուրջ միջադեպ՝ կյանքին վնաս սպառնացող, կա ապահովագրություն, որը պարտադիր է: Եթե սարի բարձրությունը մինչեւ 6000 մետր է, ապա ուղղաթիռը կարող է գալ: Էվակուացիա ասվածը կա, որը մտնում է այդ ապահովագրության մեջ: Ովքեր չեն անում ապահովագրություն, հետագայում խնդիրների են հանդիպում, որովհետեւ խնդիրներ կարող են ծագել շատ անսպասելի: Ասեմ որ զոհեր շատ են եղել՝ վեց անձ: Վերջին զոհը եղել է Պաբեդայում՝ թոքերի խնդիր առաջացավ, երեք հոգի մնացել են ձնահոսքի տակ, մեկ հոգի պարզապես պարանից անջատվել է, եւ մեկ անձ ուղեղի բորբոքումից է մահացել:

Քանի՞ հայ էիք:

— Երկու հայ էինք՝ ես եւ Հայրապետյան Հայկը, ով, ի դեպ, ամենաբարձր՝ 7000 մետրանոց սար բարձրացած հայն է: Հայկի հետ միասին ենք սկսել ճանապարհորդությունը՝Ղրղստանի Օշ քաղաքից: Սկզբում բարձրացանք Պիկ Լենինա, հետո Խան Տենգրի բարձունքները, որից հետո Հայկի առողջականը կտրուկ վատացավ ու չկարողացավ Պաբեդա սարը փորձել, որովհետեւ ցավացող կոկորդով երեք սար բարձրացել էր: Նա վերադարձավ Հայաստան:

Ինչպես այլ մարզաձեւերում, լեռնագնացության մեջ էլ են լինում կարգեր: Դուք ո՞ր կարգը ստացաք:

— Հետաքրքիր բան եղավ: Երրորդ կարգ ստանալու համար հարկավոր էր 1Բ բարդության աստիճանով սար բարձրանալ, իսկ Խան Տենգրին 5Ա է, Պաբեդան՝ 5Բ: Դրանք ավելի բարդ էին, բայց դա չհաշվարկվեց, այսինքն՝ պետք էր բարձրանալ այն, ինչ ասված էր, չնայած նրան, որ ավելի բարդ սարեր եմ բարձրացել: Այդ առիթով չեմ անհանգստանում, որովհետեւ Հայաստանում 1Բ կատիգորիայի սարեր շատ կան, ու երբ ազատ ժամանակ կունենամ, անպայման կբարձրանամ: Ընդհանուր ծրագրի մեջ դեռ շատ սարեր կան բարձրանալու: էլի կմեկնեմ, որովհետեւ դեռ չենք բարձրացել՝ Պիկ Կոմունիզման, որը նախկին Սովետմիության բարձր կետն է, ու էլի տարբեր բարձունքներ կան, որոնց գագաթը դեռ չենք բարձրացել: Դրանք էլ պիտի բարձրանամ ու անցնեմ արդեն 8000 մետր բարձրությունների:

Չե՞ք կարոտել տաքուկ անկյանը, փափուկ անկողնուն:

— Կարոտելը այն խոսքը չէ: Տունը շատ-շատ էի կարոտել, որովհետեւ այնտեղ հարմարություններից բացարձակ ոչինչ չկա: Անգամ մինիմալը չկա՝ ծորակը բացես, ջուր խմես: 6000 մետր բարձրությունից հետո, մի 40 րոպե պետք է, որ ձյունը հալեցնես, հետո եռացնես, սառեցնես, որ խմես: Այս ամենի մեջ ամենից բարդը հոգեբանական ճնշումն է:

Իսկ կինո վերադառնալո՞ւ եք:

— Չէ, մոտ ժամանակներում ընդհանրապես չեմ պլանավորում վերադառնալ նկարահանումներին: Հիմա ավելի շատ ուզում եմ զբաղվել լեռնագնացությամբ, մարդկանց լեռներ տանելով: Ուզում եմ լեռների շուրջ իմ ողջ գործունեությունը ծավալել: Ի դեպ, անցած տարվանից աշխատում է ծրագիրը, որը արշավական ակումբ է: Ցանկանում եմ դա զարգացնել:

— 44-օրյա պատերազմի մասնակից եք: Առիթ չենք ունեցել մեր հարթակում խոսել այս մասին: Ձեր ընտանիքի անդամները ինչպե՞ս ընդունեցին Ձեր` պատերազմ մեկնելու որոշումը:

— Իմ ընտանիքում դա մի քիչ նորմալ ընդունվեց, որովհետեւ հայրս մինչ 44-օրյան, արդեն երկու պատերազմներում մասնակցել էր, ու մայրս սովոր է: Վստահ եմ՝ իրենց համար շատ անհանգիստ ու լարված են անցել այդ օրերը, բայց այդպես էլ պիտի լիներ, պիտի գնայի:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ



Մի քանի կանոն, որոնք փոխում են կյանքը դեպի լավըԿնոջ ֆիզիկական առանձնահատկություններ, որ կգրավեն բոլորինհայտնաբերվել է թաքնված օվկիանոս, որում կյանքի առաջացման համար պայմաններ կանԱհա պատճառը՝ սննդակարգում ներառելու համար Բռնաբարե՞լ է արդյոք քենու հաշմանդամ աղջկան, թե բավարարվել է միայն ունեցվածքը յուրացնելովՕգտվողների մեծ մասը՝ խուսափում է ծալվող սմարթֆոններից100 դրամանոց կամ մի ավինյանական քյանդրբազությունԻնչպե՞ս կարելի է անել՝ դանդաղ ծերանալու համարԵԱ-Մ23. Միլենա Խաչատրյանը` արծաթե մեդալակիր Հոգեբանը նշել է փաստեր, որ պետք է իմանալ տղամարդու մասինԱհա՝ ի՞նչէ պետք սմարթֆոն գնելիսՀնարավո՞ր է Բաքվում «խաղաղության պայմանագրի» նախաստորագրումՈվ է պտտեցնում Զուրաբիշվիլու «հայկական կառուսելը»Ահա՝ ի՞նչ հնարավորություններ ունի նոր սմարթֆոնը Տիկնիզյանի Իսպանիա տեղափոխվելու շանսերը բարձր են, «Լոկոմոտիվը» կարող է նոր պայմանագիրից հետ կանգնել Լա Լիգայի հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստը3 հարցադրում, որ կինը չպետք է անի՝ հաջողակ կյանքի համարOnePlus ընկերությունը Չինաստանում ներկայացրել է նոր սմարթֆոն OnePlus 13-ը3 բան, որոնց համար կզղջանք արդեն 10 տարուցApple կորպորացիան մտադիր է ստեղծել շաքարաչափ, որը կարող է վերլուծել արյունը՝ առանց մաշկը ծակելուԱստղակերպի ամենից հաճելի և գրավիչ նշաններըՄի քանի մեթոդ, որ կարող են հանգեցնել սմարթֆոնի աշխատանքի խափանմանԻտալական ակումբները դեռ հետաքրքրված են Տիկնիզյանի ծառայություններով. Euro-FutbolՄիրզոյան Արոյի հայտարարությունը շոկ է առաջացրել արեւմտյան դեսպանատներումՎարունգի կիրառության այլ եղանակներ, որոնց մասին քչերը գիտենՆիկոլ Փաշինյանի բոլոր անցումները մեզ վրա բավական թանկ են նստում. Ալեքսանդր ՄանասյանԱմենաթանկ սմարթֆոնը ձախողել է ամրության թեստըԽելացի կնոջ 3 նշան, ով գրավում է բոլորինԻրանը պատրաստվում է հարձակվել Իսրայելի վրա. New York TimesԱհա՝ որոնք են կատարյալ զույգերն ըստ կենդանակերպի նշանիApple-ը պաշտոնապես ներկայացրել է իր նոր iMac-ըՀոգեբանը նշել է կնոջ գրավիչ հատկությունների մասինՆիկոլը՝ Ալիեւի հետ միասին, ընթանում է հայկական պետության գոյությանը վերջ տալու ճանապարհովՄեկնարկել է Հայաստան- Ֆարերյան կղզիներ հանդիպման տոմսերի վաճառքը Господа, подайте что не будь на пропитание. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱմաչում եմ Ձեր փոխարեն, ուրախ եմ, որ Արթուր Գրիգորյանն այս ամենը չի տեսնում. Մհեր Բաղդասարյանը`Զարուհի Բաբայանին և Արտաշ ԱսատրյանինՀանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած հանձնաժողովները․ մանրամասներՈչ մի Անդրանիկ Քոչարյան նրանց չի փրկելու. ԲԱՄԲԱՍԱՆՔՀրաչյա Հակոբյանը՝ Ձորաղբյուրում տուն գնելու մասինՆերկայում 1 բնակչի հաշվով ավելի քան 10 հատ 100 դրամանոց կա․ ՀՀ կենտրոնական բանկՀայտնի է նոյեմբերի կենսաթոշակի վճարման օրըԳտնվել է Նիկոլի չունեցած իզմըՀետմահու կրկին մեռավ Հայաստանում ժողովրդավարությունը. ԶԱՐՄԱՆՔԻլոն Մասկը դիմել է կանանց, ովքեր ուզում են իրենից երեխա ունենալԲլինքենը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP29-ինԴատարանը թույլատրեց Արմեն Գևորգյանին հատել ՀՀ սահմանըՎիզաների ազատականացման համար առողջության ապահովագրության ներդրումը կարևոր է․ ԱվանեսյանԱրդյո՞ք ցուրտ ձմեռ է սպասվում…Գագիկ Սուրենյանը մանրամասնում էՆման տեսարան մեկ էլ 90-ականների բլոկադայի ժամանակ եմ հիշում, երբ այլ տրանսպորտ չկարՍա թշնամանք է Վարդան Մկրտչյանի կողմից՝ ուղղված «Գոյ»-եցիներին. Աշոտ Տեր-Մաթեւոսյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top