Մի քանի սոցցանց գաղտնալսում են օգտատերերին՝ նպատակային գովազդ ցուցադրելու համար․ CMG
ՀասարակությունCox Media Group մեդիա կոնգլոմերատը տեխնոլոգիական ընկերություններին առաջարկել է նպատակային գովազդ ստեղծելու նոր գործիք, որը վերլուծում է տնային սարքերից հավաքված ձայնագրությունները։ Այս ծրագրի գոյության մասին հայտնի դարձավ անցյալ տարի, և այժմ 404 Media-ին հաջողվել է ձեռք բերել Cox-ի պրեզենտացիան և հաստատել, որ ՏՏ հսկաները գաղտնալսում են օգտատերերի խոսակցությունները։
Արհեստական բանականությունն օգտագործվում է սպառողների առցանց վարքագծի վերաբերյալ տվյալներ հավաքելու համար, ընդ որում սպառողները «թողնում են տվյալների հետք՝ հիմնվելով իրենց խոսակցությունների և առցանց վարքի վրա»: ԱԲ-ն հավաքում և վերլուծում է «վարքային և ձայնային տվյալներ ավելի քան 470 աղբյուրներից»:
Այս գործիքներն առաջարկվում են գովազդատուներին Միացյալ Նահանգներում, որտեղ շատ նահանգներ ունեն գաղտնալսման մասին օրենքներ. առանց մարդու իմացության նրան ձայնագրելը հիմնականում արգելված է: Պրեզենտացիայում նշվում է, որ Cox-ը համագործակցում է խոշոր տեխնոլոգիական հարթակների հետ, այդ թվում՝ Google-ի, Amazon-ի և Facebook-ի, սակայն այդ ընկերությունները հերքել են, թե համագործակցում են։