Արդեն հյուրերիս չեմ ամաչի մեր տուն տանեմ. Տիգրանուհի Կարապետյանի գրառումը
Վերջապես մեծ բարերարի անունով փողոցը ասֆալտապատված արդեն հույրերիս չեմ ամաչի մեր տուն տանեմ,-գրում է «Մեր տունը» հկ-ի նախագահ Տիգրանուհի Կարապետյանը։
Մեկնարկել են «Սպիտակ համայնքի Սպիտակ բնակավայրի Քըրք Քըրքորյան փողոցի ասֆալտապատում» սուբվենցիոն ծրագրի շինարարական աշխատանքները:
Ծրագրի ընդհանուր արժեքը (1-ին և 2-րդ փուլեր) 99 546 474 ՀՀ դրամ է, որից պետության մասնաբաժինը կազմում է 44 795 913 ՀՀ դրամ (45 %), համայնքի ներդրումը՝ 54 750 561 ՀՀ դրամ (55 %) :