Մասնագետը նշել է երաժշտություն լսելու օգտակար հատկության մասին
ՀասարակությունԵրաժշտական թերապիայի առաջին դրական արդյունքները գրանցվել են Մյունստերի համալսարանական կլինիկայում:
Գերմանացի մասնագետները մտադիր են այժմ արդեն անցկացնել լայնածաված հետազոտություն, որին պետք է մասնակցեն շուրջ 300 հիվանդ:
Թերապիայի առաջին արդյունքները ցույց են տվել, որ երաժշտական «մարզումները» օգնում են 25 %-ով նվազեցնել ականջներում լսվող աղմուկի ինտենսիվությունը:
Մասնագետները նշում են, որ ականջներում լսվող աղմուկը ավելի շատ տարածված է տարեց մարդկանց մոտ և բարդացնում է նրանց կյանքը:
Վերջին տվյալների համաձայն, Գերմանիայում մոտավորապես 2.7 մլն մարդ տառապում է քրոնիկ «ականջների զնգոցով»:
Ականջներում աղմուկի առաջացման պատճառները կարող են շատ տարբեր լինել: Նման խնդիր կարող է առաջանալ սթրեսից, ողնաշարի պարանոցային հատվածի հիվանդություններից ու լսողության վատացումից հետո:
Երաժշտական թերապիան, ինչպես կարծում են հետազոտողները, բուժման ավանդական տարբերակի հետ կիրառելու արդյունքում կարող է բավականին արդյունավետ կերպով օգնել ազատվել այդ խնդրից:
Աղբյուրը՝ med2.ru