Մ20-ԱԱ. Հայաստանի հավաքականը չորրորդն է թիմային հաշվարկում
ՍպորտԻսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում ընթացող Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում իրենց ելույթներն ավարտել են հունահռոմեական ոճի ըմբիշները։
Հայաստանի հավաքականը զբաղեցրել է չորրորդ տեղը։
Փոխչեմպիոն է դարձել Աշոտ Խաչատրյանը, իսկ Յուրիկ Հովեյանը նվաճել է բրոնզե մեդալ։
Սեպտեմբերի 6-ին պայքարի մեջ կմտնեն ազատ ոճայինները։