Մասնագետները հայտնաբերել են ջրիմուռ, որը պայքարում է վտանգավոր վարակների ու քաղցկեղի դեմ
ՀասարակությունՋրային օրգանիզմները բազմաթիվ կարևոր դեղանյութերի հարուստ աղբյուր են և դրանց շնորհիվ արդեն իսկ մշակվել է 12 կենսական նշանակություն ունեցող դեղամիջոց, որոնցից մեկն անգամ կիրառվում է քաղցկեղի բուժման համար։ Նոր հետազոտության շրջանակներում գիտնականները հայտնաբերել են ջրիմուռ և դրա սնկային սիմբիոնտը, որոնք կարող են պայքարելի մաշկի քաղցկեղի և մի շարք վարակների դեմ։
Խոսքը ֆուկուս տեսակի ջրիմուռներից մեկի մասին է, որը մետիցիլինակայուն ախտածին բակտերիայի` ոսկեգույն ստաֆիլակոկի ինհիբիտոր է։ Միևնույն ժամանակ այս ջրիմուռի սիմբիոնտը` Pyrenochaetopsis sp. սունկը, արդյունավետ կերպով ոչնչացնում է ցածր ցիտոտոքսիկութամբ մելանոմայի չարորակ բջիջները։
Հետազոտության ղեկավար պրոֆեսոր Դենիզ Տասդեմիրի խոսքով` բնությունն արդեն իսկ հանդիսանում է ժամանակակից դեղամիջոցների ավելի քան կեսի աղբյուրը, սակայն աժմ հասանելիությունը նոր տեխնոլոգիաներին և տեղեկություններին թույլ կտա ավելի արագ հայտնաբերել նոր ծովային միացություններն ու ավելի ճիշտ օգտագործել ստացված տվյալները հետագայում դեղամիջոցների մշակման ու արտադրության համար։
Նյութի աղբյուրը` medikforum.ru