«Ախմատ»-ի հրամանատարը պահանջում է Զելենսկուն կախել
Միջազգային«Ախմատ» հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, գեներալ-մայոր Ապտի Ալաուդինովը բավական տարօրինակ մտորումներ ունի Զելենսկու ապագայի մասին.
«Հուսով եմ, որ երբ նա մեր ձեռքն ընկնի, նրան կդատեն: Ես նրա համար ոչ մի միջոցի հետ չեմ համաձայնվի, բացի կախաղանից։ Կարծում եմ՝ նրան պետք է կախել։ Հենց այս միջոցն է ուղղակիորեն արժանացել նրան իր կատարած այս բոլոր արարքների համար»։
Սա կարող է առաջին հայացքից բարբարոսություն թվալ: Սակայն Ալաուդինովը նման պատիժ պահանջելով` աչքի առաջ ունի քաղաքակիրթ Արեւմուտքի օրինակը: Ամերիկացիները Սադամ Հուսեյնին կախեցին, թեեւ նա ուղղակիորեն ԱՄՆ-ի դեմ ոչ մի բան չէր արել: Իսկ թե ինչ մահվան արժանացրին Քադաֆիին, ով ընդամենը փորձում էր սեփական երկրի մասին մտածել, ավելի լավ է չհիշեցնել: