Սրտի ընդդիմադիրը. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիՆԻԿՈԼԸ` ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՈՃՈՎ
Հեծանիվ եմ քշում, բենզին եմ խնայում, այդ փողերով գարեջուր եմ խմում, որ կրծքերիս ֆորման պահպանվի:
**
ՆԻԿՈԼԸ` ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ
(ՎԵՐՋԻՆ ԱՍՈՒԼԻՍԻ ԺԱՄԱՆԱԿ ԿՏՐՈՒԿ ԴԵՊԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ ԹԵՔՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Մինչեւ վերջին ասուլիսը ես Ֆրանսուա էի,
А тепер я Наташа…
**
ՍՐՏԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ
(ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՉԱԼԱԲՅԱՆԻՆ ԵԼԱԿ ԱՃԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ԸՍՏ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ, 4 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների` բանից պարզվում է` Ավետիք Չալաբյանն է իշխանության սրտի ընդդիմադիր «клубничкан»։
**
ОПЕРАЦИЯ Ы, ИЛИ ДРУГИЕ ПРИКЛЮЧЕНИЯ НИКОЛА
(«ՉԻ ԿԱՐԵԼԻ ԽՈՍԵԼ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻ, ՀԵԳՆԱՆՔԻ ԼԵԶՎՈՎ, ՄԱՆԱՎԱՆԴ` ՌԴ-Ի ՆՄԱՆ ԵՐԿՐԻ ՄԱՍԻՆ» ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Я прошу о Путинe не выражаться.
**
ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ
(ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների, եթե առաջիկայում արտահերթ ընտրություններ լինեն, ապա, որպես առաջին ջութակ, դեռեւս մնալու է նախիրի մեջի ամենաբարձր զռռացող էշը։
**
ԿՐԿԵՍ` ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ
(«ԿԻՍԱԲԱՑ ԼՈՒՍԱՄՈՒՏՆԵՐ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ՓԱԿՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ հեռուստաքննադատների` չէին պատկերացնում, որ Հրաչ Քեշիշյանին 14 տարի է պետք լինելու, որպեսզի հասկանա, որ իր նկարած «Կիսաբաց լուսամուտները» ոչինչ են համահայկական կիսաբաց լուսանկարների հետ համեմատած։
**
ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ
(ՆԻԿՈԼԻ ԵՎ ՍՐԲԱԶԱՆԻ` ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՄԵԿԻ ԱՌԹԻՎ ԿԻՐԱՆՑ ԳՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Գնացել եք Կիրանց , որ ի՞նչ անեք: