Թրամփը խոստացել է անվերապահ հաղթանակ ԱՄՆ ընտրություններում Հայաստանի օրակարգում ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հարց չկա․ նախարար Իմ մասին կոպիտ մեղադրանք կա, կծանոթանամ․ Սիմիդյանը՝ Ավանի նախկին փոխթաղապետի մասին Մասկը հայտարարել է՝ ԱՄՆ ընտրություններում Հարիսի հաղթանակը հետևանքներ կունենա ողջ աշխարհի համար ԷՐԵԲՈՒՆԻ ԲԿ-ում շատ կարճ ժամանակահատվածում ինձ կարողացան ուշքի բերել, քանի որ բժշկական պրոֆեսիոնալիզմ ասվածը հենց այս կենտրոնի մասին է Եվրոպական խորհրդարանի 52 պատգամավոր պահանջում է հայ գերիների ազատ արձակում Յունիբանկն առաջարկում է բիզնեսի պարզեցված վարկավորում՝ առանց ձեռնարկությունների ֆինանսական վերլուծության Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի օկուպացիան «բացատրել» են բնապահպանությամբ ԱՄՆ առաջին քաղաքը հրապարակել է նախագահական ընտրությունների արդյունքները Էրդողանն ու Ալիևը ժամանել են Ղրղզստան՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին

Սթափության ճգնաժամ

Վերլուծություն

Երբեմն տպավորություն է, որ 2020-ին եւ հետո տեղի ունեցած դեպքերը ջնջվել են քաղաքական դաշտի մի շարք ներկայացուցիչների հիշողությունից: Ավելին՝ ապրում են ապահով ու անվտանգ Հայաստանում, Արցախն էլ՝ ազատագրված է ու մերն է: Իհարկե, դառն է իրողության հետ առերեսվելը, բայց նաեւ չափազանց կարեւոր է ադեկվատ լինել առկա մարտահրավերներին: Ու խոսքն ամենեւին էլ օրվա իշխանության մասին չէ, նրանցից ինչ-որ ադեկվատ բան ակնկալելը վաղուց ժամանակի ավելորդ կորուստ է:

Այսպիսով՝ ՀՅԴ-ականները հյուրանոցային համալիրներից մեկում կազմակերպեցին ու անցկացրին մեծ տոնակատարություն՝ նվիրված Արցախի անկախության տոնին: «Ժողովուրդ կարո՞ղ է Արցախը օկուպացված ու հայաթափված չէ, բայց «ընդդիմությունը» դրա մասին չի բարձրաձայնում, որպեսզի թշնամու տրամադրությունը չընկնի», - տեղին հարց է բարձրացնում «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը: Եվ, իրոք, նույնն է թե ծնողդ մահանա, տարելիցին երգ ու պարով, ճոխ կենացներով հավաքույթ կազմակերպես ռեստորանում: Բայց, արի ու տես, որ քաղաքական, այսպես ասած, էլիտաներով, առանց շարքային արցախցիների, հավաքվեցին, եղան ճռճռան ելույթներ, երգ ու պար, ֆիլմի դիտում, կարծես, ոչինչ էլ չի եղել: Խորագիրն էլ դրեցին՝ «Վերադարձ»: Ու ոչ ոք այդպես էլ չտվեց գլխավոր հարցի պատասխանը՝ ինչպե՞ս ենք վերադառնալու, ի՞նչ է արվում օր առաջ այդ վերադարձը կենացներից իրողություն դարձնելու համար: Թեպետ դրա պատասխանն ամեն մեկն ունի իր գրպանում. «Նախ պետք է համախմբվենք ու հեռացնենք դավաճան իշխանությանը…»: Հին պլաստինկի պես հնչող այս միտքն արդեն ժողովուրդը լսում է սկսած հենց 2018-ից ու անցավ գրեթե 7 տարի…

ՀԻՄԻ՞ ԷԼ ԼՌԵՆՔ, ԵՂԲԱՅՐ…

Եթե որեւէ մեկը կարծում է, թե ասվածը չափազանցված է, ապա մեջբերենք միջազգայնագետ Աննա Աբրահամյանի դիտարկումը՝ ըստ իրադարձությունների ժամանակագրության. «2020-ի սեպտեմբերի 2-ին չընդդիմությունն Արցախում կենացներ էր խմում ու համարում, որ ես չափազանցնում եմ... 2021-ի սեպտեմբերի 2-ին մանդատները նոր կպցրած տիտղոսակիր չընդդիմությունը նոր-նոր վերադարձել էր «երկար պայքարից հետո արձակուրդից» ու կենացներ էր խմում ու համարում, որ ես չափազանցնում եմ... 2022-ի սեպտեմբերի 2-ին չընդդիմությունը «սուխոյ ատկազ» կանգնեց՝ ասելով «որ ո՞վ էր ասել, որ մայիսից օգոստոս ցույցերն իշխանափոխություն անելու համար էին», ու գնաց կենաց խմելու ու համարեց, որ ես չափազանցնում էի… 2023-ի սեպտեմբերի 2-ին չընդդիմությունը երդում էր ուտում, որ քաղաքապետարանում «վլաստ վեկալելով»` Արցախ է հետ բերելու ու գերիներ ազատի, հետո ո՛չ էլ ընտրվեց, ո՛չ էլ ձեւի համար ներողություն խնդրեց, այլ գնաց կենաց խմելու ու համարեց, որ ես չափազանցնում եմ։ Հիմա 2024-ի սեպտեմբերի 2-ն է. չընդդիմությունը սիրուն ռոլիկներ է սարքել, ստատուսներ է գրել, Դեդո Բաբո է պատերին ճպցրել ու քյասսար անցել է կենաց ասելուն... Դե, ես էլ էլի չափազանցնում եմ... »:

Դժվար է չհամաձայնել նաեւ միջազգայնագետի այն մտքի հետ, որ սեպտեմբերի 2-ը պետք է տոնվի Ստեփանակերտում, այլ ոչ թե դառնա հերթական անկատար երգը՝ «Հասնինք Սասուն, մտնինք Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան»... Ի վերջո, «Ընկեր ջան, գինի լից» կենացների փոխարեն՝ հստակ այլընտրանք պետք է առաջարկվի:

ՈՒ ԷԼԻ «ԸՆԿԵՐ ՋԱՆ, ԳԻՆԻ ԼԻՑ…», ԹԵ՞ «ԼՅՈԽ ՎԱՏԱ»

Համաձայնեք, որ բոլոր երգերը վաղուց երգված են, բոլոր փողոցներով զբոսանքներն արված են, ամենաուժեղ պաթոսային ելույթները հնչեցված են: Եվ ինչպես ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն է ասում, Արցախը հիշելը շատ քիչ է, կոնկրետ գործն է պակասում. «Ժամանակին ասում էինք՝ Արեւմտյան Հայաստանի ազատագրման ճանապարհը Բերձորով ու Քարվաճառով է անցնում։ Հիմա ավելի վատ վիճակում ենք, նահանջի մեջ ենք։ Արցախի ազատագրման ճանապարհը Հանրապետության հրապարակով է անցնում։ Մինչեւ չազատագրենք Հայաստանի Հանրապետությունը, Արցախը չենք ազատագրելու։ Բայց սա ասելն էլ է քիչ։ Ամեն մեկս ամեն օր ի՞նչ ենք անում Հայաստանն ազատագրելու համար։ Ի՞նչ պիտի անենք այսօր, վաղը, մյուս շաբաթ, հաջորդ ամսվա ընթացքում, մինչեւ տարվա վերջ, մյուս տարի, հաջորդ տասը տարում... «Մենք անպայման վերադառնալու ենք»-ը, եթե տակը կոնկրետ գործողություն չկա, ինքնախաբեություն է։ «Վճռական քայլեր են պետք»-ը կոնկրետ աշխատանքից խուսափելու սիրուն պատրվակ է, եթե այդ քայլերը միայն ուրիշից եք պահանջում, ոչ թե` ինքներդ ձեզնից»։

Ի դեպ, ուշագրավ է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նստած, անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ստեղծված իրավիճակն ավելի սթափ է գնահատում, քան շատերը, որոնք ազատության մեջ են ու ունեն տեղեկատվության ավելի լայն հասանելիություն: Նրա գնահատմամբ՝ ասել, որ Արցախի հարցը վերակենդանացնելու, վերաձեւակերպելու ուղղությամբ գործադրվող ջանքերը բավարար չեն, նշանակում է ոչինչ չասել։

«Հայ Առաքելական եկեղեցին, Արցախի իշխանությունները, ազգային քաղաքական ուժերը, մտավորականությունը, ԶԼՄ-ները, Սփյուռքը, բոլորը՝ ե՛ւ առանձին-առանձին, ե՛ւ միասին վերցրած, իրականում չեն բանաձեւել դեռ, թե ինչ պետք է եւ կարելի է անել։ Փազլի կտորները կան, սակայն չկա ավարտուն պատկերը եւ պատկերին հասնելու ռազմավարությունը։ Գուցե նկարագրված իրավիճակում խտացնում եմ գույները եւ չափից ավելի ալարմիստական եմ (վերագրեք դա անազատության սթրեսին եւ ներողամիտ եղեք, այդ դեպքում)։ Սակայն համոզված եմ, որ եթե խիզախություն չունենանք այս անգամ ասելու՝ «լյոխ վատա», չենք ունենալու հիմքեր եւ առիթ` մի օր կրկին ասելու՝ «լյոխ լավա», - շեշտել է Աշոտյանը:

ԻՍԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԱՊԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԵՐՔԻ ՄԵՋ Է

Վերջիվերջո, ինչպե՞ս պետք էր հիշատակել սեպտեմբերի 2-ը` որպես առիթ` խոսելու Արցախ մասին ու սթափ լինելու, թերեւս դրա բանաձեւը տվել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն իր ուղերձում, որը պաթոսի ու աղմուկի մեջ մնաց քիչ քննարկված: Վեհափառ Հայրապետն ասել է. «Մենք շարունակում ենք նշել Արցախի անկախության օրը նաեւ որպես արդար ընդվզում ընդդեմ մեր ժողովրդի հանդեպ իրագործված ցեղասպանության, բռնության ու ատելության: Բռնությունը չի կարող ջնջել մարդկային հիշողությունը եւ չի կարող խլացնել արդարության ձայնը»: Ցավալիորեն, ո՛չ ընդվզում տեսանք, ո՛չ արդարության ձայն:

Ու մինչ որոշ ընդդիմադիրներ շարունակում են պարպել մարդկանց արդարացի ընդվզումը, իշխանությունն իր ապազգային տարերքի մեջ է: Հիմա էլ որոշել են, որ մշակութային հաստատություններն իրենց անվանման մեջ պետք է ունենան «պետական» բառը՝ «ազգային» բառի փոխարեն։ Այս մասին Ազգային ժողովում քննարկվել է կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նիստում՝ «Մշակույթի ոլորտի օրենսդրության հիմունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը։

«Բարձրացնելով պետությունը, պետականությունը, պետական ​​արժեքները՝ առաջարկում ենք գործող օրենքում «ազգային» բառը փոխարինել «պետական» բառով։ Այսպիսով, հաստատությունները՝ թատրոններն ու դահլիճները, որոնք մինչ այժմ հիմնված էին «ազգային» բառի վրա, այսուհետ կրելու են «պետական» բառը»,- պարզաբանել է Դանիելյանը։

Հետաքրքիր է, գոնե հիմա մշակութային համքարությունը մի ձայն ու ծպտուն կհանի՞, թե՞…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ





Թրամփը խոստացել է անվերապահ հաղթանակ ԱՄՆ ընտրություններումՀայաստանի օրակարգում ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հարց չկա․ նախարարԻմ մասին կոպիտ մեղադրանք կա, կծանոթանամ․ Սիմիդյանը՝ Ավանի նախկին փոխթաղապետի մասին Մասկը հայտարարել է՝ ԱՄՆ ընտրություններում Հարիսի հաղթանակը հետևանքներ կունենա ողջ աշխարհի համարԷՐԵԲՈՒՆԻ ԲԿ-ում շատ կարճ ժամանակահատվածում ինձ կարողացան ուշքի բերել, քանի որ բժշկական պրոֆեսիոնալիզմ ասվածը հենց այս կենտրոնի մասին է Եվրոպական խորհրդարանի 52 պատգամավոր պահանջում է հայ գերիների ազատ արձակումՅունիբանկն առաջարկում է բիզնեսի պարզեցված վարկավորում՝ առանց ձեռնարկությունների ֆինանսական վերլուծությանԱդրբեջանում Լեռնային Ղարաբաղի օկուպացիան «բացատրել» են բնապահպանությամբԱՄՆ առաջին քաղաքը հրապարակել է նախագահական ընտրությունների արդյունքներըԷրդողանն ու Ալիևը ժամանել են Ղրղզստան՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովինԱՄՆ-ում կարող է քվեարկել ավելի քան մեկ միլիոն հայ. ո՞ւմ են նրանք տալու իրենց ձայնը Արցախի կորստից հետո. VOAՏիգրան Ավինյան, հունվարի 1-ից տրանսպորտը չի թանկանալու. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)Ահա այն քայլերը, որոնք Հայաստանը կարող էր ձեռնարկել՝ կանխելու COP29-ի անցկացումը Ադրբեջանում. ԴանիելյանՄաշ Իսրայելյանի հուզիչ հրապարակումը`քրոջ մաhից օրեր անց. երգչուհին կոտրեց լռությունըԽոսքերից անդին՝ ի՞նչ եք արել, որ Հայաստանը Եվրոպային մոտենա․ պատգամավորը՝ ԱԳ փոխնախարարինԲաքուն կարող է Երևանին «ստիպել» խաղաղության պայմանագիր կնքել. Ադրբեջանի ԱԽՔ«Կոնյակ» բառից հրաժարվում ենք, նոր անունն է «Armenian brandy»․ Պապոյան (տեսանյութ)Հայաստանն Ադրբեջանին առաջարկների փաթեթ է ուղարկել, սպասում է Բաքվի պատասխանին․ ԱԳՆԱդրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Ադրբեջան-Իրան կամրջի կառուցման կադրերը (տեսանյութ)Սրբուհի Գալյանը նշանակվեց արդարադատության նախարարՓաշինյանը «Դվինում» է. լրագրողներին նույնիսկ չեն թողնում շենքին մոտենալԲաքվում մեկնարկել է կրոնական առաջնորդների գլոբալ գագաթնաժողովըԿողբում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելՀՀ ԱԳՆ-ից հաստատում են՝ Ադրբեջանի դեսպանը սպառնացել ու վիրավորել է դեսպան Տիգրան ԲալայանինՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին«Իրավունք». Ցուցում են տվել հարազատներին ցույցերի չմասնակցելՎերին Լարսը փակվել է կցորդիչով բեռնատարների համարԱրգանդի բացակայությամբ և ամորձիների առկայությամբ. Իման Խելիֆի բուժզննման սկանդալային արդյունքներըԱստղագուշակ՝ նոյեմբերի 5-ի համարՆոյեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի«Հրապարակ». Քրեակատարողական հիմնարկներում ռեյդ են արել. Չեն շրջանցել «զոն նայողներին»«Փաստ». Պատգամավորները չեն միջամտել Ալեն Սիմոնյանի եւ լրագրողի միջև միջադեպինԻնչ են հորդորել նախկին նախագահները.«Իրավունք»Չեմպիոնների լիգա. Օրվա խաղեր«Ժողովուրդ». Բիզնեսմենների «աքիլլեսյան գարշապարը». Աննա Հակոբյանի հետ ընթրիքին քրգործերով անցնող բիզնեսմեններ են եղելՆինձյա կամ «նինջա» անվանում էին կին գործակալներին կամ վարձկաններին«Հրապարակ». Ի՞նչ լուրով է գալու Բագրատ ՍրբազանըՌուսները բոլոր կողմերից ճեղքում են, 5 կմ է մնացել մինչեւ Կուրախովոյի «կյանքի ճանապարհ». Ուկրաինացի ռազմական վերլուծաբան (Քարտեզ)Թրամփ` 53 տոկոս է, Հարիս՝ 47. ABC News կանխատեսումային հարթակ«Հրապարակ». Տիկնանց տառապանքն անուն ունի«Ժողովուրդ». Ֆուտբոլային կրքերը չեն հանդարտվում. Մելիքբեկյանին հեռացնելու որոշում կա՞«Փաստ». Ներթիմային նոր զարգացումներ«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը ՔՊ-ական անձանց հետ մերձեցման երեկո է անցկացրել ռեստորանում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը կքննարկվի նաև այսօր«Փաստ». Գազի հոտն ուժեղ է, բայց դրանից էլ ավելի ուժեղ է Արևմուտքի կամ «քաղաքակիրթ աշխարհի» ցինիզմըՌուսական զորքերը գրավեցին Տրուդովոյեն և հարձակվեցին Կուրախովոյից հարավ գտնվող Ուսպենովկայի վրա. Ուկրաինացի զինվորականԵթե ​​Հարրիսը հաղթի, նա կդառնա ամենահակաքրիստոնեական նախագահը. ՊուշկովԿուրսկի մարզում արդեն ԿԺԴՀ-ի 11 հազար զինծառայող կա, իսկ Արևմուտքը լռում է. Զելենսկի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Էդուարդ Սպերցյանը` ՌՊԼ 14-րդ տուրի խորհրդանշական հավաքականում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top