Ձերբակալվել է Հյուսիսային պողոտայում մեքենայով խուլիգանություն կատարած 19–ամյա երիտասարդը (տեսանյութ) Թրամփը կոչ է արել ԱՄՆ նախագահի բոլոր թեկնածուներին ճանաչողական թեստեր հանձնել Ուզում եք այստեղ էլ «գեյ պարադ» անեք (տեսանյութ) Ինձնից սկսած՝ բոլորի աշխատանքից դժգոհություն կա, Փաշինյանն էլ է քննադատել ինքն իրեն․ Հրաչյա Հակոբյան Մոգական օր է. Աստղահոգեբանը զգուշացնում է ՈւՂԻՂ․ ԱԺ-ում շարունակվում են 2025-ի բյուջեի նախագծի քննարկումները ԵԱ-Մ23. Սուրեն Գրիգորյանը` ոսկե մեդալակիր, Մնացական Աբրահամյանը՝ բրոնզե Ժամանակն է, որ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը և դեսպանություն բացի Երևանում․ Նադավ Թամիր Մետրոն այսօրվանից անցավ QR կոդերի․ ժետոնները հանվեցին սպասարկումից (տեսանյութ) Թրամփը բացառիկ հարցազրույց է տվել հայտնի լրագրող Թակեր Կարլսոնին

«Փաստ». «Ամեն ինչում վատն եք տեսնում». Երևանի փոխքաղաքապետն իր հոր հիմնադրած ընկերության և բիզնես-ծրագրի մասին

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս տեղեկություն հրապարակվեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի հայրը՝ թոշակառու Սոկրատ Փամբուխչյանը, 40 հեկտար մակերեսով հողեր է ձեռք բերել Արմավիրի մարզի Շենիկ գյուղում։ Փամբուխչյանը մտադիր է դեղձի այգի հիմնել և այս նպատակով 1,5 միլիարդ դրամի վարկ է ստացել: «Փաստը» կապ հաստատեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի հետ՝ ճշտելու, թե ինչպես է իր թոշակառու հայրը կարողացել նման մեծ հողատարածքներ գնել: Վերջինս նախ խորհուրդ տվեց ուշադիր կարդալ թեմայի հետ կապված հրապարակումը:

«Այնտեղ պարզ գրված է, որ հայրս վարկ է վերցրել: Դուք երևի սովոր չեք, որ պաշտոնյայի հարազատը կարող է բիզնես գործունեություն ծավալել ոչ թե թալանված փողերի հաշվին, այլ վարկի միջոցով: Բայց պիտի սովորեք, որ դա անցյալում է: Մենք չենք թալանում, նման միջոցներ չունենք, ուստի հայրս իր բիզնես գործունեությունը որոշել է զարգացնել վարկի միջոցով, որը դեռ պետք է փակել»,-ասաց Փամբուխչյան:

Իսկ ինչպե՞ս է եղել, որ իր հայրը հաջողացրել է նաև պետական սուբսիդավորում ստանալ 102,5 մլն դրամի չափով: «Այնպես չէ, որ պետությունը հորս բիզնեսի համար այդքան գումար է տրամադրել: Խոսքը զուտ վարկի տոկոսադրույքի մի մասի սուբսիդավորման մասին է: Հայրիկիս ղեկավարած ընկերությունը ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի սուբսիդավորման բաղադրիչի շահառու է:

Ավելին, մեկ անգամ այդ ընկերությունը դիմել և մերժվել է, հետո շտկումներ են կատարել բիզնես-ծրագրում և կարողացել են դառնալ ծրագրի շահառու: Այսօր մեր երկրում չմշակվող բավական հողատարածքներ կան, վա՞տ է, որ այգիներ են հիմնվելու, աշխատատեղեր են ստեղծվելու, պետբյուջե գումարներ են մտնելու»,նշեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը՝ «ձեռքի հետ» մեզ մեղադրելով, թե ամեն ինչում միայն վատն ենք տեսնում. «Չնայած, գուցե դուք մեղավոր չեք, ի վերջո տարիներ շարունակ դա եք տեսել: Բայց նորից եմ կրկնում՝ այդ ամենն անցյալում է»: Անցյալը՝ անցյալ, բայց այս գործի մեջ շոշափվում է նաև «Սպայկա» ընկերության անունը։

«Գիտեք, ես այդ ծրագրի հետ կապ ունեմ միայն այնքանով, որ այդ բիզնես-ծրագրի ղեկավար Սոկրատ Փամբուխչյանն իմ հայրն է: Եվ վերջ: Իսկ «Սպայկան» Հայաստանում խոշորագույն գյուղատնտեսական հոլդինգն է, ու երևի թե բնական է, որ հանդես է եկել՝ որպես ծրագրի «երաշխավոր», ինչն ընդունված պրակտիկա է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում: Այսինքն, որպես կապալառու՝ այդ կազմակերպությունն իրականացնելու է այգու հիմնման աշխատանքները, ինչը նաև երաշխիք է լինելու ոչ միայն բիզնես ծրագրի իրականացման, այլև բերքի բարեհաջող իրացման համար, որը օգուտներ է տալու ոչ միայն բիզնես կողմերին, այլև հարյուրավոր մարդկանց, որոնք աշխատատեղ են ունենալու, և, իհարկե, պետությանը», - ամփոփեց Արմեն Փամբուխչյանը, ապա կտրուկ նշեց, որ այլևս չի կարող մեր հարցերին պատասխանել: Ավելի ուշ փորձեցինք ևս մի քանի հարցի պատասխան ստանալ, սակայն հետագա մեր զանգերը մնացին անպատասխան»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում



Ձերբակալվել է Հյուսիսային պողոտայում մեքենայով խուլիգանություն կատարած 19–ամյա երիտասարդը (տեսանյութ)Թրամփը կոչ է արել ԱՄՆ նախագահի բոլոր թեկնածուներին ճանաչողական թեստեր հանձնելՈւզում եք այստեղ էլ «գեյ պարադ» անեք (տեսանյութ)ՈւՂԻՂ․ Ռազմագերիների ազատ արձակման պահանջով բողոքի ակցիաԻնձնից սկսած՝ բոլորի աշխատանքից դժգոհություն կա, Փաշինյանն էլ է քննադատել ինքն իրեն․ Հրաչյա ՀակոբյանՄոգական օր է. Աստղահոգեբանը զգուշացնում է«Ուրարտու» ՖԱ-ն նույնպես պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականըՈւՂԻՂ․ ԱԺ-ում շարունակվում են 2025-ի բյուջեի նախագծի քննարկումներըԵԱ-Մ23. Սուրեն Գրիգորյանը` ոսկե մեդալակիր, Մնացական Աբրահամյանը՝ բրոնզե Ժամանակն է, որ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը և դեսպանություն բացի Երևանում․ Նադավ ԹամիրՄետրոն այսօրվանից անցավ QR կոդերի․ ժետոնները հանվեցին սպասարկումից (տեսանյութ)Թրամփը բացառիկ հարցազրույց է տվել հայտնի լրագրող Թակեր ԿարլսոնինՓոխարժեքն՝ այսօր«Նման տեսարան մեկ էլ 90-ականների բլոկադայի ժամանակ եմ հիշում». Մետրոյի կայարաններում կոլապս է (վիդեո)Հուսիթները պաշտոնական հաղթանակ են տարել Եվրոպայի նկատմամբԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերումԻսպանական Վալենսիան ջրհեղեղից հետո. սարսափելի պատկեր է (Տեսանյութ, Ֆոտո)«Հրապարակ». 1.5 միլիոն հայ սպանելը, Միրզոյանի կարծիքով, «պատմության անցք» էԹոշակները կբարձրանա՞ն 2025 թվականինՀայաստանը՝ հզոր անտիցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին«Ժողովուրդ». ՔՊ նիստը թեժ է եղել. Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը բարձրացնողների շղթան մեծանում է«Հրապարակ». Սրբուհի Գալյանի «պռավադնիկները»«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանն էլի աչքի է ընկել խուլիգանական վարքով. ԱԺ միջանցքում խայտառակ միջադեպ գրանցվեցԱՄՆ-ում քվեարկության էլեկտրոնային համակարգը Թրամփի ձայները տալիս է Հարիսին (Տեսանյութ)Ռուսաստանն ու Իրանը ձգտում են սերտ համագործակցության պաշտպանության ոլորտում. Իրանական աղբյուր«Հրապարակ». Բագրատ Սրբազանը մեկնել է Մոսկվա. ոչ այնքան բուժումն է, որքան ՌԴ որոշ շրջանակների հետ հանդիպումները«Ժողովուրդ». Սրբուհի Գալյանի՝ Արդարադատության նախարար դառնալու հեռանկարով կիրականան նաև Աննա Վարդապետյանի նպատակները«Հրապարակ». Գողականների հարկի տակ՝ մարդու իրավունքների մասին«Ժողովուրդ». Ինչպես հարեւանի տան պայթյունը վախեցրեց գեներալ ՔՊ-ականին. ՑուցմունքներԻսրայելը Ռուսաստանին խնդրել է միջնորդել իր և Հեզբոլլահի միջև խաղաղ կարգավորման հարցում. NewsweekԴժոխք ուկրաինական ուժերի համար Կուրախովոյում, պաշտպանությունը փլուզվում է աչքի առաջ. Ուկրաինացի ռազմական վերլուծաբանԽՍՀՄ փլուզումը կանխատեսող պատմաբանը կարծիք է հայտնել ուկրաինական պատերազմի ավարտի մասին⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանում խոսքի կամ քաղաքական հայացքի համար մարդիկ դառնում են քաղաքական բանտարկյալ. Դանիելյան Goal-ը նշել է «Ոսկե գնդակ-2025»-ի գլխավոր հավակնորդինՆիհարում ենք մինչեւ Ամանոր. էքսպրես-դիետաԱննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել, թե ինչ տեսքով է ներկայացել այսօրվա ընթրիքինԵԱ-Մ20. Էմմա Պողոսյանը` ոսկե մեդալակիր Դեկոտինյիի կողմնակալ հայտարարությունները Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ձախողման հետևանքն են․ Ադրբեջանի ԱԳՆԿարևոր «Գրին քարտի» խաղարկությանը մասնակցել ցանկացողների համարԻտալական ակումբները դեռ հետաքրքրված են Տիկնիզյանի ծառայություններով. Euro-FutbolՍահմանադրության ո՞ր հոդվածներն են թիրախում. Գոհար Մելոյան Ի՞նչ կապ ունի Լիլիթ Բասյանն Անահիտ Սիմոնյանի վերջին հայտարարությունների հետ. սննդաբանի հրապարակումըԱստիճանաբար կցրտի 3-6 աստիճանով, սպասվում են ձյան և անձրևի տեսքով տեղումներՕրենքով գող-ը սպառնալիքի միջոցով ստանձնել է պարտքերի վերադարձի և այլ հարցերի լուծումը. 5 անձի մեղադրանք է ներկայացվել2025թ-ին բանակում նոր համազգեստ կունենանք. Հաստատվել է նաև Բանակի զարգացման հայեցակարգը. Սուրեն ՊապիկյանԵԱ-Մ20. Վալերիկ Մովսիսյանը՝ բրոնզե մեդալակիրԻնչպես է պետք պատրաստվել ուլտրաձայնային հետազոտության ճիշտ պատկեր ստանալու համար«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ու քարտուղարն այցելել են ապօրինաբար ձերբակալված քաղաքացիներինԲաքուն և Երևանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղության շուրջ բանակցություններում, հիմնական խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է. Բայրամով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top