Իրանի հետ պայծառ ապագա ունենք, շուտով կավարտվի համապարփակ միջպետական համաձայնագրի շուրջ աշխատանքը
ՄիջազգայինՌուսաստանն ու Իրանը մոտ ժամանակներս կավարտեն համապարփակ միջպետական համաձայնագրի շուրջ աշխատանքը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ սա խորհրդանշական քայլ կլինի Իրանի նոր ղեկավարության հետ ՌԴ հարաբերություններում։
«Մոսկվան ոչ մի կասկած չունի, որ Իրանի նոր նախագահի, Իսլամական Հանրապետության նոր արտգործնախարարի՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում շարունակականության մասին հայտարարությունները արտացոլում են իրանական նոր ղեկավարության անկեղծ մտադրությունն ու տրամադրվածությունը», - նշել է նա։
ՌԴ ԱԳ նախարարը ընդգծել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև հարաբերությունները զարգանում են արագորեն․ «Ապրանքաշրջանառության աճի և ներդրումների ծավալի մասին թվային ցուցանիշները դրա վկայությունն են, այդ ցուցանիշներն աճում են, այնպես որ, մենք պայծառ ապագա ունենք»,- ասել է նա։