Սևիկյանն ու Տիկնիզյանն ամենայն հավանականությամբ կխաղան նույն թիմում
ՍպորտՀունգարիայի բազմակի չեմպիոն «Ֆերենցվարոշի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, կվերադառնա Ռուսաստան։
Championat.com-ի փոխանցմամբ` 23-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվելու է Մոսկվայի «Լոկոմոտիվ»։ Ակումբները գործարքի հարցում հասել են համաձայնության։
Ավելի վաղ նույն աղբյուրը հայտնել էր, որ Սևիկյանը նույնպես համաձայն է «Լոկոմոտիվ» տեղափոխությանը։ Ռուսական ակումբը հայ ֆուտբոլիստի վարձակալության համար «Ֆերենցվարոշին» վճարելու է 200 հազար եվրո։ Գործարքում կարող է ներառվել նաև տրանսֆերի գնման իրավունքի կետ։
«Լոկոմոտիվի» տնօրենների խորհրդի նախագահ Յուրի Նագորնիխն իր հերթին հաստատել է տեղեկությունը.
«Սևիկյանին վարձակալելու բանակցությունները շարունակվում են»,- Նագորնիխը խոսքերն է մեջբերում Match TV-ն։