Ինչպե՞ս կարելի է անել՝ դանդաղ ծերանալու համար ԵԱ-Մ23. Միլենա Խաչատրյանը` արծաթե մեդալակիր Հոգեբանը նշել է փաստեր, որ պետք է իմանալ տղամարդու մասին Ահա՝ ի՞նչէ պետք սմարթֆոն գնելիս Հնարավո՞ր է Բաքվում «խաղաղության պայմանագրի» նախաստորագրում Ով է պտտեցնում Զուրաբիշվիլու «հայկական կառուսելը» Ահա՝ ի՞նչ հնարավորություններ ունի նոր սմարթֆոնը Տիկնիզյանի Իսպանիա տեղափոխվելու շանսերը բարձր են, «Լոկոմոտիվը» կարող է նոր պայմանագիրից հետ կանգնել Լա Լիգայի հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստը 3 հարցադրում, որ կինը չպետք է անի՝ հաջողակ կյանքի համար

ՀԽՍՀ ժողովրդական արտիստի խռոված հոգին՝ հայրենիքում հանգիստ չգտավ անգամ հետմահու

Մշակութային

«Իրավունք»-ն անդրադարձել էր, որ Միացյալ Նահանգներում հունիսի 19-ին մահացած ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, թատրոնի անվանի դերասանուհի, պետական մի շարք մրցանակների դափնեկիր ՎԻՈԼԵՏԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ աճյունի սափորը տեղափոխվելու է Հայաստան: Սակայն, մեզ հասած տեղեկություններով՝ ինչ-ինչ խնդիրներ են ծագել աճյունը քաղաքային պանթեոնում ամփոփելու հետ կապված:

Ի վերջո, ե՞րբ է տեղի ունենալու լուսահոգի արտիստի վերջին հրաժեշտը Երեւանում, արդյոք ձեւավորվել է պետական հանձնաժողով՝ արարողության կազմակերպման համար եւ ինչո՞վ է պայմանավորված, որ աճյունի սափորը չի ամփոփվելու քաղաքային պանթեոնում: Այս հարցերի պատասխանները փորձեցինք պարզել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից:

Մեր հարցմանն ի պատասխան՝ ԿԳՄՍ փոխնախարար ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ պարզաբանեց հետեւյալը. «Տեղեկացնում ենք, որ մշակվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ,  դերասանուհի Վիոլետա Գևորգյանի թաղման հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծ: Միաժամանակ ընտանիքի ներկայացուցչի հետ քննարկվել է դերասանուհու վերջին հրաժեշտը սեպտեմբերի սկզբին Երեւանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կազմակերպելու հարցը: Սակայն Վիոլետա Գևորգյանի ընտանիքի անդամների որոշմամբ՝ դերասանուհու աճյունի սափորը Հայաստանի Հանրապետություն չի տեղափոխվելու: Հանգուցյալի ընտանիքը որոշում է կայացրել այն ամփոփել ԱՄՆ-ում»:

Թե որքանո՞վ է իրականությանը համապատասխանում վերոնշյալը՝ մենք կապ հաստատեցինք եւ պարզեցինք Վիոլետա Գեւորգյանի միակ որդուց՝ երգիչ, դերասան ՀՐԱՉՅԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՑ:

«Մեզ նախարարությունից ասացին, որ արարողությունը լինի Երեւանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ սեպտեմբերի 1-ին եւ ցույց էին տվել, թե քաղաքային  պանթեոնում որտեղ կարող են տեղ հատկացնել: Շատ անշուք, փոքր մի տեղ էին հատկացրել, որին ուղղակի սխալ կլիներ համաձայնելը: Կարծես, ստիպված մի տեղ տված լինեին: Բոլորովին պետք չէ նման դերասանուհուն այդպես խցկել մի տեղ, անիմաստ եմ համարում: Մինչդեռ մարդիկ կան, ովքեր պանթեոնում ընդհանրապես թաղվելու իրավունք չունեին, բայց այնտեղ նրանց համար դամբարաններ են կառուցել: Աբսուրդն այն է, որ սիրալիր ասում են, թե տեղ են հատկացնում, գնում ենք, տեսնում ՝ տեղ չկա», - իրողության վրա լույս սփռեց Մխիթարյանը եւ, միեւնույն ժամանակ, ասաց, որ, այդուհանդերձ, աճյունի սափորը տեղափոխվելու է հայրենիք:                 

«Փաստորեն, այսքան սպասելն իզուր էր: Սեպտեմբերի 6-ին աճյունի սափորը կլինի Հայաստանում եւ կամփոփվի իր ծնողների գերեզմանում: Ներկա կլինեն միայն ամենամտերիմ բարեկամները»,- տեղեկացրեց Վիոլետա Գեւորգյանի որդին:

Ինչ վերաբերում է վերջին հրաժեշտի արարողությանը հայրենիքում, այն տեղի չի ունենա: Ինչո՞վ է պայմանավորված, Հրաչյա Մխիթարյանն անկեղծացավ. «Արարողություն կլիներ, եթե նորմալ տեղ հատկացվեր պանթեոնում: Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնից էլ ես պատրաստակամություն չնկատեցի: Ընդհանուր մի ցավակցություն էին հայտնել եւ վերջ: Թատրոնի ղեկավարությունից ոչ ոք ինձ հետ կապ չի հաստատել, չի արձագանքել:  Իրենք պետք է շահագրգռված լինեին, ախր խոսքը ՀԽՍՀ ժողովրդական արտիստի մասին է: Ուստի՝ կարծում եմ՝ արարողությունն այնտեղ անիմաստ է: Ես հասկացա, որ մարդկային վերաբերմունքը հայրենիքում կորսված է, ամեն ինչ ապականված է: Ցավոք, Հայաստանում շունը տիրոջը չի ճանաչում ու չգիտես էլ՝ ո՞ւմ մեղադրես…»:

Եվ, իսկապես, դժվար է ասել, թե մեղավորը ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պետական մի շարք մրցանակների դափնեկրի համար պանթեոնում պատշաճ տեղ չգտած պատկան մարմիննե՞րն են, Վիոլետա Գեւորգյանին ծափահարող բազմահազար հանդիսատեսի քար լռությո՞ւնն՝ այս ամենի հանդեպ, թե՞ թատերական աշխարհի դավադիր անտարբերությունը: Տպավորություն է, որ Վիոլետա Գեւորգյանին գործընկերները դավաճանեցին եւ մենակ թողեցին նրան կրկին՝ այս անգամ հետմահու…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ինչպե՞ս կարելի է անել՝ դանդաղ ծերանալու համարԵԱ-Մ23. Միլենա Խաչատրյանը` արծաթե մեդալակիր Հոգեբանը նշել է փաստեր, որ պետք է իմանալ տղամարդու մասինԱհա՝ ի՞նչէ պետք սմարթֆոն գնելիսՀնարավո՞ր է Բաքվում «խաղաղության պայմանագրի» նախաստորագրումՈվ է պտտեցնում Զուրաբիշվիլու «հայկական կառուսելը»Ահա՝ ի՞նչ հնարավորություններ ունի նոր սմարթֆոնը Տիկնիզյանի Իսպանիա տեղափոխվելու շանսերը բարձր են, «Լոկոմոտիվը» կարող է նոր պայմանագիրից հետ կանգնել Լա Լիգայի հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստը3 հարցադրում, որ կինը չպետք է անի՝ հաջողակ կյանքի համարOnePlus ընկերությունը Չինաստանում ներկայացրել է նոր սմարթֆոն OnePlus 13-ը3 բան, որոնց համար կզղջանք արդեն 10 տարուցApple կորպորացիան մտադիր է ստեղծել շաքարաչափ, որը կարող է վերլուծել արյունը՝ առանց մաշկը ծակելուԱստղակերպի ամենից հաճելի և գրավիչ նշաններըՄի քանի մեթոդ, որ կարող են հանգեցնել սմարթֆոնի աշխատանքի խափանմանԻտալական ակումբները դեռ հետաքրքրված են Տիկնիզյանի ծառայություններով. Euro-FutbolՄիրզոյան Արոյի հայտարարությունը շոկ է առաջացրել արեւմտյան դեսպանատներումՎարունգի կիրառության այլ եղանակներ, որոնց մասին քչերը գիտենՆիկոլ Փաշինյանի բոլոր անցումները մեզ վրա բավական թանկ են նստում. Ալեքսանդր ՄանասյանԱմենաթանկ սմարթֆոնը ձախողել է ամրության թեստըԽելացի կնոջ 3 նշան, ով գրավում է բոլորինԻրանը պատրաստվում է հարձակվել Իսրայելի վրա. New York TimesԱհա՝ որոնք են կատարյալ զույգերն ըստ կենդանակերպի նշանիApple-ը պաշտոնապես ներկայացրել է իր նոր iMac-ըՀոգեբանը նշել է կնոջ գրավիչ հատկությունների մասինՆիկոլը՝ Ալիեւի հետ միասին, ընթանում է հայկական պետության գոյությանը վերջ տալու ճանապարհովՄեկնարկել է Հայաստան- Ֆարերյան կղզիներ հանդիպման տոմսերի վաճառքը Господа, подайте что не будь на пропитание. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱմաչում եմ Ձեր փոխարեն, ուրախ եմ, որ Արթուր Գրիգորյանն այս ամենը չի տեսնում. Մհեր Բաղդասարյանը`Զարուհի Բաբայանին և Արտաշ ԱսատրյանինՀանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած հանձնաժողովները․ մանրամասներՈչ մի Անդրանիկ Քոչարյան նրանց չի փրկելու. ԲԱՄԲԱՍԱՆՔՀրաչյա Հակոբյանը՝ Ձորաղբյուրում տուն գնելու մասինՆերկայում 1 բնակչի հաշվով ավելի քան 10 հատ 100 դրամանոց կա․ ՀՀ կենտրոնական բանկՀայտնի է նոյեմբերի կենսաթոշակի վճարման օրըԳտնվել է Նիկոլի չունեցած իզմըՀետմահու կրկին մեռավ Հայաստանում ժողովրդավարությունը. ԶԱՐՄԱՆՔԻլոն Մասկը դիմել է կանանց, ովքեր ուզում են իրենից երեխա ունենալԲլինքենը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP29-ինԴատարանը թույլատրեց Արմեն Գևորգյանին հատել ՀՀ սահմանըՎիզաների ազատականացման համար առողջության ապահովագրության ներդրումը կարևոր է․ ԱվանեսյանԱրդյո՞ք ցուրտ ձմեռ է սպասվում…Գագիկ Սուրենյանը մանրամասնում էՆման տեսարան մեկ էլ 90-ականների բլոկադայի ժամանակ եմ հիշում, երբ այլ տրանսպորտ չկարՍա թշնամանք է Վարդան Մկրտչյանի կողմից՝ ուղղված «Գոյ»-եցիներին. Աշոտ Տեր-Մաթեւոսյան«Սրբազան շարժման» ի սկզբանե կանխատեսելի տապալումը արդեն փաստ է. Նարեկ ՄալյանՄանդատը հենց հիմա կտամ նրան, ով ցանկանում է գնա այդ գործով զբաղվի. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Ձերբակալվել է Հյուսիսային պողոտայում մեքենայով խուլիգանություն կատարած 19–ամյա երիտասարդը (տեսանյութ)Մի քանի անգամ փորձել ենք փախնել, չի ստացվել, կատաղած շներին բաց էր թողնում վրեքս». աշխատանքային շահագործում և բռնության ճիրաններումԹրամփը կոչ է արել ԱՄՆ նախագահի բոլոր թեկնածուներին ճանաչողական թեստեր հանձնելՈւզում եք այստեղ էլ «գեյ պարադ» անեք (տեսանյութ)ՈւՂԻՂ․ Ռազմագերիների ազատ արձակման պահանջով բողոքի ակցիա
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top