Մի քանի հնարք հեշտացնել որոնումը Google-ում
ՀասարակությունԳաղտնիք չէ, որ ամենահայտնի և կիրառվող որոնողական համակարգը Google-ն է` օրական 1 միլիարդ ակտիվ օգտատերերով։ Եթե ուզում եք օգտագործել այս գործիքը ավելի արագ և արդյունավետ արդյունքներ ստանալու համար, փորձեք կիրառել ստորև բերված հնարքները։
Հնարք 1․ Օգտագործեք բաժինները
Ինչպես հայտնի է՝ Google Search-ում առկա է մի քանի բաժին՝ նկար, տեսանյութ, լուրեր, գրքեր, ավիատոմսեր և ֆինանսներ։ Որոնումն ավելի արդյունավետ դարձնելու ամենահեշտ և արագ հնարքը որոնումն իսկզբանե կոնկրետ բաժնում իրականացնելն է։
Հնարք 2․ Գտնել միայն ճշգրիտ համընկնումները
Google-ի ալգորիթմը հիմնականում իրականացվում է ոչ կոնկրետ որոնում։ Սա նշանակում է, որ գտնված էջերը կարող են պարունակել կամ չպարունակել որոնված բառերն ու արտահայտությունները։ Որոնումը կամ դրա մի հատվածը դնելով չակերտների մեջ (օրինակ՝ “որոնվող բառեր”)՝ ալգորիթմին ուղղորդում ենք անելու ավելի խորը որոնում և գտնել միայն այն հղումները, որոնք պարունակում են որոնվող բառերը։