Մարդիկ սկսել են ավելի շատ որոնել, շատ գրել X-ում և ավելի քիչ տեսանյութեր դիտել
ՀասարակությունՄիակ ընկերությունը, որը 2013-ից ի վեր հայտնվել է Domo-ի վիճակագրության բոլոր 11 թողարկումներում, Instagram-ն է: Այս տարի Instagram-ն ստացել է երկու «անվանակարգ»՝ անձնական հաղորդագրություններով Reel տեսանյութերն իրար ուղարկելու հաճախականությունը (694,000 անգամ րոպեում) և Threads հավելվածի ներբեռնումների քանակը (3720 անգամ մեկ րոպեում)՝ հուլիսին գործարկվելուց ի վեր։ Նախկինում ընկերությունն առաջատար էր այլ բաժիններում, օրինակ՝ 2017-ին Instagram-ի օգտատերերը րոպեում հրապարակում էին 46,740 լուսանկար։
Արհեստական բանականությամբ աշխատող ChatGPT նեյրոցանցը նույնպես ներառվել է այս ցանցում։ Պարզվում է, որ յուրաքանչյուր րոպե ընդհանուր առմամբ 6944 հարցում է արվում այս նեյրոցանցին։
Թերևս Domo-ի ներկայացրած վիճակագրությունից ամենանշանակալի տեղեկությունը համացանցից օգտվողների թիվն է աշխարհում, որը կազմում էր 5,2 մլրդ մարդ կամ աշխարհի բնակչության 64,6%-ը։ Սա ավելի քան կրկնակի է, քան 2013-ի ցուցանիշը, երբ համացանցից օգտվում էր ընդամենը 2,1 մլրդ մարդ։