Առաջին խաղային OLED-նոթբուքը ASUS-ից
ՀասարակությունԵթե դուք փնտրում եք կատարյալ խաղային նոութբուք՝ 2024 թվականին խաղային աշխարհները նվաճելու համար, ապա ուշադրություն դարձրեք այս տարվա ROG Zephyrus G16-ին: Նորագույն տեխնոլոգիա, գերազանց արտադրողականություն և անթերի էկրան․ այս ամենը տեղավորվում է ծայրահեղ բարակ սարքում:
Այսօր մենք կդիտարկենք բոլոր հիմնական բնութագրերը՝ պարզելու, թե արդյոք այն համապատասխանում է ժամանակակից խաղային սարքի բոլոր պահանջներին:
Արտաքին տեսքը
Թվում էր, թե ASUS դժվար թե կարող է մեզ զարմացնել անցյալ տարվա՝ լրացուցիչ էկրանով հագեցած ROG Zephyrus Duo 16-ից հետո։ Այնուամենայնիվ, այս անգամ ընկերությունը ներկայացրել է խաղային նոթբուք, որը արտաքինից կարելի է բնութագրել որպես զուսպ և ոճային:
Իր դիզայնի շնորհիվ պարզ է դառնում, որ այս մոդելը կարող է լինել ունիվերսալ և ծառայել ոչ միայն խաղերի համար։
Եվ վերջապես, սարքը կշռում է ընդամենը 1,85 կգ և ունի 1,49 սմ հաստութուն, ինչը հիանալի ցուցանիշ է GeForce RTX 4070 գրաֆիկական քարտով խաղային նոթբուքի համար։