Հավերժ ճամփորդ, հերոս, մայոր Արթուր Ալավերդյանը հետմահու պարգևատրվել է
ՀասարակությունԱնմահ հերոս Արթուր Ալավերդյանի հայրիկի` Արարատ Ալավերդյանի էջից տեղեկանում ենք.
Սիրելի հայրենակիցներ, դեռևս 2023թ մարտի 23 Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով տղայիս ` մայոր ԱՐԹՈՒՐ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ պարգևատրվել է ''ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ'' 1-ին աստիճանի շքանշանով, հանգամանքների բերումով միայն այսօր Արցախահայության ներկայացչությունում շքանշանը հանձնեց ինձ ԱՀ վերջին նախագահ պ-ն Ս. Շահրամանյանը։ Փառք ու պատիվ քեզ Արթուրս, փառք ու պատիվ մեր բոլոր հերոսներին, խոնարհվում եմ բոլորիտ առաջ..
ՀԻՇԵՑՆԵՆՔ
Արթուր Արարատի Ալավերդյան, ծնվ 1992թ, Տավուշի մարզի Բաղանիս գյուղում։ Ավարտել է թ 59 միջ դպրոցը, այնուհետև ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ավարտելուց հետո անցել է աշխատանքի զորամասում, մասնակցել է ապրիլյան պատերազմին, իսկ 44 օրյա պատերազմը Արթուրի համար դարձավ ճակատագրական, զոհվեց հոկտեմբերի 22, դիպուկահարի կրակոցից, պատերազմի օրերին ամբողջ զորքը ընկնում է շրջափակման մեջ, միայն մեկ օրվա մեջ իր ճիշտ կողմնորոշվելով և ճիշտ հաշվարկով վերացնում է թշնամու 47 զրահատեխնիկա և մոտ 1500 կենդանի ուժ ու ամբողջ զորքին դուրս հանում շրջափակումից, փրկում է բազմաթիվ կյանքեր, ամբողջ իր կռվելու ընթացքում խոցում է մոտ 200 զրահատեխնիկա,մայոր Արթուր Ալավերդյանը հետմահու պարգևատրվել է ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ և ԱՐԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ մեդալներով, կից ներկայացվում է մարտական ուղին
Թիվ 59 դպրոցում մի դասասենյակ կոչվել է մայոր Արթուր Ալավերդյանի անունով։