Քչերն են տեղյակ արևածաղկի սերմերի օգտակար հատկությունների մասին
ՀասարակությունԱրևածաղկի սերմերի օգտակար հատկությունների մասին կարելի է խոսել շատ երկար: Նրանք պարունակում են В խմբի վիտամիններ, կալցիում, մագնեզիում, որոնք օգնում են կարգավորել օրգանիզմի թթվային բալանսը, նրանք հիանալի պրոֆիլակտիկ միջոց են սիրտ-անոթային հիվանդությունների համար:
Սակայն պետք է հիշեք, որ արևածաղկի սերմերը իրենց օգտակար հատկությունները պահպանում են միայն հում վիճակում: Արևածաղկի սերմերը, ջերմային մշակման ենթարկելիս կորցնում են իրենց օգտակար հատկությունների 90%-ը: Գիտականորեն ապացուցված է, որ արևածաղկի սերմերը օգնում են սթրեսի ժամանակ: Նրանք շատ օգտակար են նյարդային հիվանդություններ ունեցող մարդկանց համար, քանի որ ունեն հանգստացնող հատկություն:
Այդ հատկությունների դրսևորումը պայմանավորված է նրանում առկա В խմբի վիտամինների և ֆոլաթթվի առկայությամբ գրում է vozz.org: