Նոր դասի մագնիսական փոթորիկ է սկսվել
ՀասարակությունԵրկրի վրա միջին հզորության G2 դասի մագնիսական փոթորիկ է սկսվել։ Այս մասին «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը հայտնում է իր Telegram ալիքում։
Նրա խոսքով՝ միջին ինտենսիվության փոթորիկ (հինգ բալանոց սանդղակով երկրորդ մակարդակ) սկսվել է Մոսկվայի ժամանակով ժամը 3։00-ից հետո (Երեւանի ժամանակով 4։00)։ Լեուսը նաև նշել է, որ փոթորիկը, ամենայն հավանականությամբ, կարճատև կլինի, և դրա ուժգնությունը չի ավելանա:
Հետաքրքիր է, որ օգոստոսի 27-ի երեկոյան կանխատեսումները գեոմագնիսական դաշտում միայն թույլ տատանումներ էին կանխատեսում, որոնք չպիտի հասնեին մագնիսական փոթորիկների մակարդակին։ Սա նման մոդելների անկատար կանխատեսումների ևս մեկ օրինակ էր։