«Հրապարակ». Սյունիքում բուռն քաղաքական զարգացումներ են սպասվում
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզում առաջիկա օրերին քաղաքական բուռն զարգացումներ են սպասվում․ մարզի մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունը վճռական է տրամադրված Սյունիքը երբեմնի ըմբոստ համայնքապետերից ազատելու հարցում։ Տարբեր միջոցներ են գործադրվում ոչ միայն Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին, այլեւ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին, Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանին պաշտոնանկ անելու համար:
Կալավանցի Ռոբերտը մարդկային եւ գործնական ջերմ հարաբերություններ է հաստատել համայնքի ղեկավարների հետ եւ համոզել, որ իր «խաթրը չկոտրեն»` մասնակցեն պետական որոշ միջոցառումների, դիմավորեն վարչապետին ու նրա տիկնոջը՝ խոստանալով փոխադարձաբար կառուցողական վերաբերմունք քաղաքական վերնախավի կողմից։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում