Թուրքիան և Ադրբեջանը այսուհետ ևս շարունակելու են միասին լինել և լավ, և վատ ժամանակներում․ Ֆիդան
ՄիջազգայինԱնկարայում Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, թե Թուրքիան և Ադրբեջանը միշտ շարունակելու են միասին լինել և լավ, և վատ ժամանակներում։
«Թուրքիան և Ադրբեջանը միշտ գործել են մեկ ժողովուրդ, երկու պետություն կարգախոսով։ Եվ այսուհետ շարունակելու են միասին լինել և լավ, և վատ ժամանակներում։ Հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք մեր եղբայրական երկրների միջև համակողմանի հարաբերությունները և մանրամասն մտքեր փոխանակեցինք», - ասել է Ֆիդանը: