Սևիկյանը համաձայնել է տեղափոխվել ռուսական ակումբ
Սպորտ
Հայաստանի հավաքականի և հունգարական «Ֆերենցվարոշի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը համաձայնել է վարձավճարով տեղափոխվել «Լոկոմոտիվ», ակումբները համաձայնության են հասել 200 հազար եվրոյի դիմաց վարձակալության շուրջ: Այս մասին հայտնում է Чемпионат-ը հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրի:
Ավելի վաղ լրագրող Իվան Կարպովը հայտնել էր Սևիկյանի նկատմամբ «Լոկոմոտիվի» հետաքրքրության մասին։
Ինչպես նաեւ տեղեկություններ կան, որ Հունգարական ակումբը նոր թիմ է փնտրում հայ ֆուտբոլիստի համար` ներքին կոնֆլիկտի պատճառով։