Հայկոյի հետ ունեինք բազում խնդիրներ, դրանցից մեկը բնակարանն էր, հայրս մեզ օգնեց ու նվիրեց բնակարան քաղաքի կենտրոնում. Անահիտ Սիմոնյան.starnews.am
ՀասարակությունԵրգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը հյուրընկալվել էր 24TV-ին՝ խոսելով, Հայկոյից հետո որդուն միայնակ մեծացնելու և իր հասցեին հնչող քննադատությունների մասին։
StarNews-ը ներկայացնում է հետաքրքիր հատվածները։
«Երգեցողությունը, երգը և երաժշտությունը միշտ եղել է և կա կլինի իմ կյանքում։ Երբ ես երգում եմ ես երջանիկ եմ։ Ես ունեմ երեխա, ում համար պատասխանատվություն եմ կրում։ 2013 թ.-ին, մենք մի քանի տարի է, ինչ ամուսնացած էինք Հայկոյի հետ, բնականաբար, նորաստեղծ ընտանիք, մենք ունեինք բազում խնդիրներ, որոնցից մեկը բնակարանն էր։ Բնակարանի հարցում, իհա՛րկե, հայրս մեզ օգնեց և նվիրեց բնակարան քաղաքի կենտրոնում, որտեղ այժմ ես և Արմանը ապրում ենք։ Ցավոք, դա բավական չէր երեխային բարեկեցիկ կյանքով ապահովելու համար և արտիստի աշխատանքը կախված է տարբեր առիթներից, որոնք հաճախ չենք լինում։ Ես շատ տարբեր բիզնեսներ եմ ունեցել, այդ ամեն ինչը ես միայն իմ որդու համար եմ արել, որ իրեն բարեկեցիկ կյանք ապահովում։ Տուժեց իմ երգարվեստը։ Արտիստի աշխատավարձը ստաբիլ չէ»։
Նյութի աղբյուր` https://starnews.am/83837373/