«Ֆերենցվարոշը» Էդգար Սևիկյանի համար նոր ակումբ է փնտրում կոնֆլիկտի պատճառով
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և «Ֆերենցվարոշի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը պատրաստ է լքել ակումբը կոնֆլիկտի պատճառով, հայտնում է Arménie Footbal-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հունգարական ակումբը ներկայումս բանակցություններ է վարում այլ թիմերի հետ՝ խաղացողին պարտադիր գնման տարբերակով վարձակալելության ուղարկելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Սևիկյանը հունվարից է հանդես գալիս «Ֆերենցվարոշիում»։ Բուդապեշտյան ակումբի կազմում Էդգար Սևիկյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրը հունգարական ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը: Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,8 միլիոն եվրո։