Յուղոտ ձկան անչափ կարևոր հատկությունները
ՀասարակությունԱյն որ ձուկը օգտակար է մարդու օրգանիզմի համար, գաղտնիք չէ: Սակայն ոչ մեկ չէր գուշակում, որ հնարավոր է իրար հետ կապել այդ երկու հասկացությունները՝ երկարակեցություն ու ձուկը: Ինչպես գիտենք ձկան բաղադրության մեջ մտնում են օգտակար օմեգա 3 ճարպաթթուներ: Հենց այդ նյութն է այդպես ակտիվ ազդում մարդու օրգանիզմի վրա:
Բացի կայնքի տևողության երկարացումից, այդ նյութը առողջացնում է նաև արյունատար անոթները, նվազեցնում է սրտանոթային համակարգի հիվանդություններ առաջացման ռիսկը և դրանով իսկ դառնում է մարդու օրգանիզմի համար շատ արժեքավոր:
Հետազոտության հիմքում ընկած է եղել տարեց հիվանդների «հիվանդության պատմությունների» վերլուծությունը: Մանրակրկիտ ուսումնասիրելով տեղեկատվությունը, հետազոտողները եկել են այն եզրակացության, որ սննդակարգի մեջ յուղոտ ձուկ օգտագործած բոլոր հիվանդները ունեցել են ավելի ամուր առողջություն:
Աղբյուրը՝ gogetnews.info