«ԿԱՇԽԱՏԵՄ ԼԱՎ ՊԱՐԱՊԵԼ, ՈՐՊԵՍԶԻ ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ԳՈՏԻՈՎ ԱՅՑԵԼԵՄ ՀԱՅԱՍՏԱՆ». ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆ
ՍպորտՕգոստոսի 23-ին, Երևանի Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի հարակից տարածքում կայացավ ֆիզպատրաստության ամենամյա մրցույթը , որը հովանավորել էր անվանի մարզիկ, խառը մենամարտերի /MMA /չեմպիոն, UFC մարտիկ, ծնունդով Ախալքալակից ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ։ Մրցաշարը ղեկավարում էր նրա ֆիզպատրաստության մարզիչը ԱՐԹՈՒՐ ՆԺԴԵՀԸ։
Iravunk. com - ի մարզական թղթակիցը ներկա է գտնվել ու անձամբ հետևել այս մրցույթին։
Տարբեր մարզաձևերից էին վարժությունները. Ըմբշամարտ, կարատե, ձյուդո, սամբո և այլն։ 1֊3 րդ հորիզոնականը զբաղեցրած մարզիկներին տվեցին խրախուսական դրամական պարգևներ։ Այս ֆիզպատրաստության մրցույթը նպաստում է Հայաստանում սպորտի մասսայականացմանը, աջակցել էր նաև Երևանի քաղաքապետարանը։ Ելույթ ունեցավ նաև Արման Ծառուկյանը։ Նա նշեց, որ լավ մոտիվացիա է ստանում, որ երեխաները նայում են նրա մենամարտերը, հետևում են։ Կաշխատեմ լավ պարապել, որպեսզի հաջորդ տարի չեմպիոնական գոտիով այցելեմ Հայաստան։ Արմանը եկել էր մյուս անվանի մարզիկների Վարդան Ասատրյանի, Լենդրուշ Հակոբյանի և մեր անվանի ըմբիշ Արսեն Հարությունյանի հետ։ Հոծ բազմություն էր տիրում օպերայի տարածքում, բոլորն էին ուզում լուսանկարվել Արմանի ու մյուս մարզիկների հետ։
Նշենք, որ Արման Ծառուկյանին աղ ու հացով են դիմավորել Քասախ բնակավայրում, ինչպես նաև Էջմիածնի մարզադպրոցում։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ