Զելենսկին հետմահու պարգևատրել է Սերգեյ Փարաջանովին
ՄշակութայինԻնձ համար այսօր պատիվ է Ուկրաինայի իրական լեգենդներին շնորհել «Ուկրաինայի ազգային լեգենդ» կոչումը։ Մենք փառաբանում ենք բոլոր նրանց, ովքեր զորացնում և ոգեշնչում են մեր մարտիկներին։
Սրանք մարդիկ են, ովքեր փառաբանում են Ուկրաինան՝ ամրապնդելով մեր պաշտպանությունը և ոգեշնչելով Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին։ Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Նինա Մատվիենկո, Հովարդ Բաֆեթ, Ալեքսանդր Դուբովիկ, Օլեգ Կորոստելյով, Իվան Լուկաշևիչ, Իգոր Պոկլադ, Ալեքսանդր Ուսիկ, Օլգա Խարլան, Վիտալի Խմել, Իրինա Իվանովնա Յուրչենկո, Սերգեյ Փարաջանով։
Մենք անսահման շնորհակալ ենք և շատ ուրախ, որ ապրում ենք մի երկրում, որը համախմբել է նման երևելի ու տաղանդավոր մարդկանց»,- գրել է Զելենսկին: