Տանձի օգտակար հատկությունները. այն հաճախ արժե օգտագործել
ՀասարակությունԿոլորադոյի համալսարանի գիտնականների կատարած հետազոտությանը մասնակցել են 45-ից 65 տարեկան 50 կամավորներ:
Բոլոր մասնակիցների մոտ ախտորոշվել է նյութափոխանակության 5 համախտանիշներից 3-ը: Այս վիճակը սերտորեն կապված է սրտի իշեմիկ հիվանդությունների ու 2-րդ տեսակի շաքարային դիաբետի զարգացման հետ: Կամավորներին բաժանել են 2 խմբի: Փորձարարական խմբի մարդկանց ամեն օր տվել են 2 հատ միջին չափի տանձ, իսկ վերահսկիչ խմբի անդամներին՝ առաջարկել են 50 գրամ բուրավետ ըմպելիք (պլացեբո):
Հետազոտությունը ցույց է տվել, որ 12 շաբաթ թարմ տանձի օգտագործման արդյունքում 36 կամավորների մոտ նկատվել է զարկերակային ու արյան ճնշման զգալի նվազում՝ համեմատած նախնական մակարդակի հետ: Վերահսկիչ խմբում փոփոխություններ չեն նկատվել: Մասնագետները խորհուրդ են տալիս ամեն օր սննդակարգի մեջ ընդգրկել բանջարեղեններ ու մրգեր, որոնք կօգնեն օրգանիզմին ապահովել օգտակար միկրոէլեմենտներով, վիտամիններով, բջջանյութով ու կալիումով:
Աղբյուրը՝ meddaily.ru