Կյանքին իմաստ հաղորդող կարևոր փաստեր, որ մենք անտեսում ենք
ՀասարակությունՍտորև բերված են հինգ գաղափարներ այն մասին, թե ինչպես կյանքը պետք է արժևորել, կամ, ծայրահեղ դեպքում, ինչի մասին պետք է մտածել մեզ շրջապատող այս խելագարության մեջ:
Մի ծուլացեք
Հոգեբանի օգնությանը դիմողներից շատերը կորցրել են իրենց մոտիվացիան։ Ասում են․ «ես ինձ ոչինչ չեմ կարողանում ստիպել անել»։ Եվ այնպես չէ, որ նրանք ընկճված են: Նրանք պարզապես անտարբեր են և հոգնած, և աշխարհի ներկա իրավիճակը, ինչպես և ոչ մի այլ բան, նպաստում է այս զգացմունքների զարգացմանը։
Եթե չգիտես ինչպես կատակել, ուղղակի խոսիր մարդկանց հետ: Այգում, փողոցում, ավտոկայանատեղիում, վերելակում, հերթում, սուպերմարկետի դրամարկղի մոտ, խոհանոցում ճաշ պատրաստելիս:
Շատերն ասում են, որ ատում են պարապ խոսակցությունները, և ինձ դա տարօրինակ է թվում: Այս խոսակցությունները երբեմն կարող են ավելին դառնալ: Եվ եթե ոչ, ապա դրանք միևնունն է որոշակի արժեք են կրում, և եթե ոչ ձեզ համար, ապա այլ մարդկանց համար: