Տնային փոշու բացասական հետևանքները մարդու համար
ՀասարակությունՈրպեսզի կարողանան մարդկաց ազատեն այդ խնդրից, գիտնակաները ստեղծել են թռչող ռոբոտ փոշեկուլներ, որոնք կարող են օրվա ամբող ընթացքում ճախրել սենյակում ու մաքրել այնտեղ կուտակված վնասակար նյութերն ու փոշին: Գիտնականները նշում են, որ աշխարհի փոշու մոտ 2/3 մասը բնական ծագում ունի:
Իսկ ինչով է վտանգավոր փոշին, եթե այն կանոնավոր կերպով չմաքրել հատակից, կահույքից ու պատերի վրայից:
1. Մաշկի թեփուկներն ու փոշու տիզերն առաջացնում են ալերգիա
Կենցաղային փոշին տան ամենաուժեղ ալերգենն է: Սակայն ալերգիա առաջացնում է ոչ թե վերջինիս առկայությունը, այլ նրա մեջ առկա փոշու տիզերի արտաթորանքը:
Կանոնավոր զգայունացումը (սենսիբիլիզացիան) կարող է հանգեցնել դերմատիտի, պոլլինոզի, ալերգիկ կոնյունկտիվիտի, սննդային ալերգիայի առաջացման: Ալերգիայի նկատմաբ ժառանգական հակվածությամբ տառապող երեխաների մոտ փոշին կարող է հանգեցնել ասթմայի առաջացման: Իսկ տանն առկա կենդանիներն այդ խնդիրն ավելի են բարդացնում, քանի որ, ինչպես արդեն նշեցիք, շների ու կատուների մաշկի թեփուկները հանդիսանում են տան փոշու մեջ առկա ամենաուժեղ ալերգենը:
2. Սպորները կարող են դառնալ սնկային հիվանդության առաջացման պատճառ
Փոշու մեջ կան նաև մեծ քանակության սնկային սպորներ: Նրանք կարող են երկար տարիներ շարունակ չորացած վիճակում պահպանել իրենց կենսունակությունը: Սնկային սպորները հիմնականում առաջանում են ցածր իմունիտետի դեպքում: Սթրեսային կամ հիվանդությունից կազդուրվելու շրջանում մարդու մաշկը դառնում է շատ խոցելի: Առհասարակ երեխայի մաշկի վրա սունկն ավելի արագ է տարածվում քան հասուն մարդու մոտ:
Հեշտոցային կանդիդոզ մանկահասակ աղջիկների մոտ հիմնականում զարգանում է այն պատճառով, որ հաճախակի հատակից փոշին կարող է հայտնվել նրանց անկողնու մեջ: Իսկ եթե երեխան տանը պտտվում է մերկ, ապա այդ հավանակնությունն ավելի է բարձրանում:
3. Փողոցի աղբը կարող է պարունակել հելմինտների ձվեր
Փոշու մեջ կարող են երկար ժամանակ պահպանվել նաև հելմինտների ձվեր, որոք կարող են տուն ներթափանցել կոշիկի միջոցով: Իսկ եթե դուք սովորություն չունեք փողոցից տուն գալուց հետո կոշիկները խոնավ շորով մաքրել կամ ամեն օր հավաքել սենյակի փոշին, ապա այդ հավանականությունն ավելի է բարձրանում: Այդ հավանականությունը բարձրանում է նաև այն դեպքում, եթե տանը կա ընտանի կենդանիներ, որոնք կանոնավոր կերպով զբոսնում են դրսում: