Վրաստանը չի պատրաստվում Սահմանադրությունից հանել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին ինտեգրվելու մասին հոդվածը
ՄիջազգայինՎրաստանի իշխանությունները մտադիր չեն հանել կամ փոխել Սահմանադրության այն հոդվածը, որը նախատեսում է երկրի ցանկությունը՝ ինտեգրվելու Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտարարել է հանրապետությունների վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
Հայտնի է, որ ինտեգրումը ԵՄ-ին և Հյուսիսատլանտյան դաշինքին նախատեսված է Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածով։ «Սա է այն է, որին ոչ ոք չի պատրաստվում դիպչել»,- վստահեցրել է քաղաքական գործիչը։
«Կարող եմ միանշանակ ասել, որ մենք չենք նախատեսում ոչ հանել, ոչ էլ փոփոխել 78-րդ հոդվածը»,- ասել է Կոբախիձեն։