Ահա պատճառը՝ ինչու՞ չի կարելի ջուրը շատ եռացնել
ՀասարակությունՑավոք սրտի ծորակից հոսող ջուրը պարունակում է ոչ միայն մեր օրգանիզմի համար օգտակար նյութեր, այլ նաև իր բաղադրության մեջ ունի վնասակար տարրեր, որոնք, ցավոք սրտի, անգամ ժամանակակից ֆիլտրացման միջոցները չեն կարողանում չեզոքացնել: Ստորգետնյա աղբյուրի ջրերը ևս, մասնագետների կարծիքով, հողերի ներկայիս աղտոտվածության ֆոնի վրա չեն կարող աչքի ընկնել այն մաքրությամբ, որով որ նրանք հայտնի են:
Ջրի ֆիլտրացման /ախտահանման/ ու որակի բարելավման լավագույն մեթոդներից մեկը եղել ու մնում է վերջինիս եռացնելը, որի ընթացքում ոչնչանում են մեծ թվով բակտերիաներ, նվազում է քլորի պարունակությունն ու ջուրը դառնում է ավելի փափուկ:
Սակայն եռացրած ջրի վերաբերյալ իրականացված բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ ջրի նման մշակման արդյունքում ծանր մետաղները չեն չեզոքանում, իսկ քլորի որոշ բաղադրիչներ կարող են միաձուլվել այլ տարրերի հետ ու վերածվել ավելի վնասակար նյութերի:
Եթե նույն ջուրը մի քանի անգամ եռացնել, ապա օրգանիզմի համար վնասակար նյութերի կոնցետրացիան ամեն եռացման ժամանակ կավելանա, իսկ թթվածնի օգտակար միացությունների մակարդակը կնվազի ու կհասնի նվազագույնի:
Այլ կերպ ասած մաքուր ջուրը «կենդանի» ջրից կարող է վերածվել վնասակար «մահացած» ջրի:
Աղբյուրը՝ facte.ru