Կա նոր վիրուս, որը հետևում է Android սմարթֆոնների օգտատերերին․ ի՞նչպես է այն գործում
ՀասարակությունՏրոյական տեսակի այս վիրուսն ստացել է LianSpy անունը: Կազմակերպության տվյալներով՝ այն կարող էր լրտեսությամբ զբաղվել 2021-ի կեսերից, սակայն ծրագիրն ակտիվորեն մաքրում է իր թողած հետքերը, ինչը դժվարացրել է վիրուսի հայտնաբերումը, դա հնարավոր է դարձել միայն 2024-ի գարնանը։ Ընդորում, ծրագիրը ոչ թե համատարած է լրտեսել, այլ թիրախային։
Վիրուսի հայտնաբերումից ի վեր «Կասպերսկու լաբորատորիա»-ն հայտնաբերել է ավելի քան տասը թիրախ: Ընկերությունը չի հստակեցրել, թե կոնկրետ ովքեր են դարձել վիրուսի զոհ։
Ինչպես պարզաբանել է «Կասպերսկու լաբորատորիա»-ի կիբեռանվտանգության փորձագետ Դմիտրի Կալինինը, LianSpy-ը քողարկվում է համակարգային հավելվածների և ֆինանսական ծառայությունների տակ, թեև տրոյական այս վիրուսին օգտատերերի ֆինանսների վերաբերյալ տեղեկությունները չեն հետաքրքրում:
«Վնասաբեր ծրագրի ֆունկցիոնալությունը ներառում է վարակված սարքից կոնտակտների ցուցակի հավաքումն ու փոխանցումը հարձակվողներին, ինչպես նաև զանգերի մատյանի տվյալների և տեղադրված հավելվածների ցանկի հավաքումն և փոխանցումը»,- նշել է Կալինինը: