Գիտնականները նշել են՝ շաքարի շատ չարաշահումն ինչի՞ կհանգեցնի
ՀասարակությունԻրենց հետազոտության ընթացքում գիտնականները հիմնվել են ավելի վաղ արդեն հայտնի այն փաստին, որ մանկության տարիքում ապրած ուժեղ սթրեսը բարձրացնում է հետագայում հոգեկան շեղումների առաջացման հավանականությունը: Տեղի է ունենում դա այն պատճառով, որ սթրեսի ազդեցության արդյունքում փոխվում է ուղեղի աշխատանքը, որի որոշ հատվածներ սկսում են քայքայվել: Ըստ այդմ, գիտնականները որոշել էին ստուգել թե ինչպես է ազդում ուղեղի վրա մեծ քանակությամբ քաղցր ուտելու սովորությունը:
Փորձերը իրականացվել են լաբորատոր առնետների վրա, որի ընթացքում նորածին կենդանիներին բաժանել են 2 խմբի, որոնցից յուրաքանչյուրն էլ 2-ական ենթախմբի: 1-ին խումը հետազոտության առաջին 9 օրերի ընթացքում մեծացել է սթրեսային մթնոլորտում, մինչդեռ այդ ընթացքում, 2-րդ խմբի կենդանիները հանգիստ վիճակում են եղել: 2 դեպքերում էլ կենդանիների կեսին ինտենսիվորեն կերակրել են շաքարով, իսկ այդ նույն ընթացքում 2-րդ կեսը ստացել է հավասարակշռված սնունդ:
Հետազոտությունից 15 շաբաթ հետո գիտնականները պարզել են, որ այն առնետները, որոնք սնվել էին շաքարով սակայն չէին ենթարկվել սթրեսի, նրանց մոտ հիպոկամպը փոխվել է նույն կերպ, ինչպես որ այն առնետների մոտ, որոնց չէին կերակրել շաքարով, սակայն նրանք սթրեսային վիճակում էին եղել:
Սակայն հիպոկամպն առավել շատ փոփոխվել էր այն առնետների մոտ, ովքեր օգտագործել էին և շաքար և ենթարկվել էին սթրեսի: Համաձայն հետազոտության առավել առողջ են համարվել այն կենդանիները, որոնք մեծացել են սովորական պայմաններում ու օգտագործել են սովորական սնունդ:
Ուղեղի փոփոխություն ասելով գիտնականները ի նկատի ունեն սթրեսի հորմոնի՝ կարտիզոլի բավականին բարձր արտադրությունը: Նրա բարձր մակարդակի դեպքում ոչնչանում են ավելի շատ նյարդային բջիջներ և դա շարունակվում է այնքան ժամանակ, մինչև չի առաջանում հիշողության ու ճանաչողական (մտածողական) ֆունկցիանների խանգարում:
Ստացված արդյունքները թույլ են տալիս գիտնականներին տալ բոլոր ծնողներին օգտակար խորհուրդ այն մասին, որ հարկավոր է հետևել երեխաների սննդակարգին, հակառակ դեպքում շաքարի ավելցուկը կարող է ազդել հետագայում նրանց ուղեղի աշխատանքի վրա:
Աղբյուրը՝ med2.ru