Գիտնականները նշել են ջրի օգտագործման նոր մեթոդ
ՀասարակությունՋուրը հարկավոր է ոչ թե խմել այլ «ուտել». գիտնականներՄասնագետները խորհուրդ են տալիս ոչ թե խմել հեղուկը, այլ օգտագործել այն թարմ մրգերից ու բանջարեղեններից: Նրանք կարծում են, որ այդպես ավելի օգտակար է օրգանիզմի համար: Մի քանի բաժակ հեղուկի օգտագործումն ավելի լավ է փոխարինել մի քանի բաժին բանջարեղենով:
Այս դեպքում ջրի հետ միասին մարդու օրգանիզմը ստանում է միկրոէլեմենտներ, վիտամիններ ու բջջանյութ:
Սովորական ջուրն ունի օրգանիզմով արագ անցնելու ու երիկամներով դուրս գալ հատկություններ: Դա շատ օգտակար է շոգ կամ ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ: Մնացած բոլոր դեպքերում, ըստ մասնագետների, ցանկալի է օգտագործել ջրալի մրգեր ու բանջարեղեններ:
Ավելացնենք նաև, որ երիկամների հիվանդության դեպքում, երբեմն հարկավոր է նվազեցնել հեղուկների օգտագործումը, հակառակ դեպքում այն կարող է առաջացնել այտուցներ ու մի շարք այլ առողջական խնդիրներ:
Աղբյուրը՝ МедВести