«Արմենի»-ն, «Նազենիկ»-ն ու «Դիսնեյ»-ը Մոնտենեգրոյից վերադարձել են պատվաբեր մրցանակներով
ՏեսանյութերՎառ հիշողություններով եւ տպավորություններով լի` Հայաստանի պատվիրակությունը Մոնտենեգրոից վերադարձել է: Օգոստոսի 7-ից 13-ը Աբովյան համայնքի «Արմենի» պարային անսամբլը, «Նազենիկ» պարային ստուդիան եւ Երեւանի «Դիսնեյ» արվեստի դպրոցի նկարչության դասարանը գտնվում էին Մոնտենեգրոյի եւ Ալբանիայի Հանրապետություններում: Մոնտենեգրոյի Բառ քաղաքում տեղի ունեցավ «Folk Fest Montenegro» խոշոր միջազգային փառատոնը, որին մասնակից երկրների շարքում էին ինչպես Հայաստանի, այնպես էլ Մոնտենեգրոյի, Սերբիայի, Հունգարիայի եւ Լեհաստանի պատվիրակությունները:
Միջազգային հարթակում տպավորիչ եւ տարբերվող ելույթների արդյունքում` հայ պարը շողշողաց եւ գրավեց բեմը, արժանավույնս ճանաչելի դարձնելով հայ ժողովրդի աշխարհայացքը, գեղագիտական մտածողությունը, բարքը, քաղաքակրթությունը եւ դարավոր պատմությունը:
«Շնորհավորում ենք բոլորիս` միջազգային հարթակում պատվաբեր մրցանակների, եւ հային ու հայ պարը բարձր մակարդակով ճանաչելի դարձնելու կապակցությամբ: Շնորհակալություն Մոնտենեգրո, դժվարին, բայց հաճելի փորձությունների եւ ջերմ ընդունելության համար», - իր պաշտոնական էջում գրել է «Արմենի» պարային համույթը: