Մի քանի հանգամանք, որ մեր պատճառով է առաջանում գլխացավը
Հասարակություն
Ձեզ ենք ներկայացնում 4 սովորություններ, որոնք կարող են դառնալ գլխացավի առաջացման պատճառ:
1. Սխալ ընտրված կոշիկ
Ոչ ճիշտ ընտրված կոշիկը (ոչ ճիշտ չափի ընտրված կոշիկը, բարձր կրունկներն ու այլն…) կարող է խթանել ողնաշարի ծանրության կենտրոնի տեղաշարժին, որի հետևանքով էլ ավելանում է պարանոցային հատվածի վրա ծանրությունը:
2. Ծանր պայուսակներ
Եթե դուք կանոնավոր կերպով ձեզ հետ աշխատատեղ եք տանում նոթբուկ, կամ դուք պարզապես բավականին ծանր պայուսակ ունեք, ապա դա ևս ուսերի հատվածում առաջացնում է ցավեր ու հանգեցնում է ողնաշարի ծանրության կենտրոնի տեղաշարժի:
3. Բարձ
Ոչ ճիշտ ընտրված կամ չափից շատ բարձր բարձի հետևանքով, առավոտյան կարող է տեղի ունենալ պարանոցի ջղակծկում, որն էլ և հանգեցնում է գլխացավերի առաջացման:
4. Քնի ընթացքում ատամների սեղմում
Պատահում է, որ խոր քնի ընթացքում, մարդն անգիտակցաբար ամուր սեղմում է ծնոտը, որը ևս կարող է հանգեցնել գլխացավերի առաջացման: Նման բան հաճախակի տեղի է ունենում սթրեսի ժամանակ: Այդ պատճառով աշխատեք սովորել թուլանալ:
Ձեզ ենք ներկայացնում գլխացավը անցկացնելու մի քանի պարզ եղենակներ:
1. Կետ ձեռքի վրա
Մատերը լայն բացեք ու գտեք ցուցամատի ու բութ մատի միջև ընկած կետը, որը հնարավորինս մոտ կլինի ոսկորին: Սեղմեք այդ կետի վրա ու այդպես պահեք 10-ից 15 վայրկյան: Դա մի փոքր կթուլացի գլխի ճնշումը:
2. Կետեր քթարմատի վրա
2 ձեռքերի ցուցամատերով սեղմեք քթի քթարմատի վրա գտնվող կետերի վրա: Այդ կետերի վրա ներազդումը կօգնի հեռացնել մկանների ջղակծկումն ու ցավը:
Աղբյուրը՝ gogetnews.info