Հայաստանում խոսքի կամ քաղաքական հայացքի համար մարդիկ դառնում են քաղաքական բանտարկյալ. Դանիելյան Goal-ը նշել է «Ոսկե գնդակ-2025»-ի գլխավոր հավակնորդին Նիհարում ենք մինչեւ Ամանոր. էքսպրես-դիետա Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել, թե ինչ տեսքով է ներկայացել այսօրվա ընթրիքին ԵԱ-Մ20. Էմմա Պողոսյանը` ոսկե մեդալակիր Դեկոտինյիի կողմնակալ հայտարարությունները Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ձախողման հետևանքն են․ Ադրբեջանի ԱԳՆ Կարևոր «Գրին քարտի» խաղարկությանը մասնակցել ցանկացողների համար Իտալական ակումբները դեռ հետաքրքրված են Տիկնիզյանի ծառայություններով. Euro-Futbol Սահմանադրության ո՞ր հոդվածներն են թիրախում. Գոհար Մելոյան Ի՞նչ կապ ունի Լիլիթ Բասյանն Անահիտ Սիմոնյանի վերջին հայտարարությունների հետ. սննդաբանի հրապարակումը

Ով է Ալեն Դելոնի համբույրին արժանացած միակ հայուհին. 12 տարի անց նա փակագծեր է բացում

Մշակութային

«ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐԻ ՍՐՏԱԿԵՐԸ ԳՆԱՑ ՍԻՐՈ ՊԱԿԱՍԻՑ…»

Միջազգային եւ տեղական մամուլն արագորեն սփռվեց ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնի մահվան բոթով: Նա կյանքից հեռացավ օգոստոսի 18-ին՝ 88 տարեկան հասակում. ճիշտ նույն տարիքում էլ 2021-ին հեռացավ իր հին ու բարի ընկերը՝ մեգաաստղ Ժան Պոլ Բելմոնդոն: 20-րդ դարի ամենացանկալի տղամարդու դուստրը՝ Անուշկա Դելոնը, ավելի վաղ հրապարակել էր հոր վերջին լուսանկարը՝ նշելով, որ նրա մոտ ախտորոշվել է քաղցկեղ եւ Ալցհեյմերի հիվանդություն:

Հիշեցնենք, որ դեռեւս 2019 թվականին դերասանը ինսուլտ էր տարել, եւ այն ժամանակ նրա որդին՝ Էնթոնի Դելոնը, հայտարարեց, թե հայրը մտածում է էվթանազիայի մասին։ Դերասանը պատճառաբանել էր, թե «իրավունք ունի լքելու այս աշխարհը հանգիստ՝ առանց հիվանդանոցների եւ ներարկումների…»: Կյանքի մայրամուտի իր ողջ ողբերգությամբ հանդերձ՝ Ալեն Դելոնը, միեւնույնն է, հիշվելու է, ինչպես BBC-ն էր նշել, որպես գեղեցիկ տղամարդ, միլիոնների կուռք եւ Ֆրանսիայի հպարտություն։

Իհարկե, հայ ժողովուրդը եւս անտարբեր չէր Ալեն Դելոնի նկատմամբ, եւ այս օրերին, երբ լրանում է նրա մահվան 40-րդ օրը, նրա հասցեին հնչող հույզերի, սիրո խոստովանությունների պակաս կրկին չկա: Հատկապես, ջերմ հուշեր է արթնացնում այն, որ ուղիղ 12 տարի առաջ Ալեն Դելոնը Հայաստանում էր՝ ներկա գտնվելով «Շնորհավոր Նոր տարի, մայրեր» ֆիլմի պրեմիերային, այցելելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհվելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առաջ: Այդ օրերին լրատվական ողջ դաշտի ուշադրությունը ֆրանսիացի լեգենդար դերասանն էր, իսկ նրա ասուլիսը հատկանշվեց բումային մի դրվագով: Լրագրողներից ՕՖԵԼՅԱ ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆԸ դարձավ այն երջանիկ հայուհին, ով արժանացավ բոլոր ժամանակների սրտակերի համբույրին: 12 տարի անց «Իրավունք»-ի հետ զրույցում այսօր արդեն կինոարտադրության գործունեությամբ զբաղվող համարձակ հայուհին փակագծեր է բացել:

«ՉԳՏՆԵԼ ԱՅԴ ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԳԵԹ ՄԵԿ ՀԱՄԲՈՒՅՐ, ԱՓՍՈՍԱՆՔԻ ՏԵՂԻՔ ԿՏԱՐ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ»

Նախ սկսենք սկզբից՝ ինչպե՞ս հայտնվեցիք Ալեն Դելոնի ասուլիսին եւ արդյոք ամեն ինչ պլանավորել էիք ի սկզբանե:

— Այդ ժամանակ ես աշխատում էի, որպես լրագրող, ATV հեռուստաընկերությունում, բայց ոչ թե լրատվական բաժնում, այլ շոու նախագծում: Երբ կայքերից մեկում կարդացի, որ Հայաստան է ժամանելու ֆրանսիական կինոյի լեգենդ, բոլոր ժամանակների սրտակեր Ալեն Դելոնը, ցանկությունս մեծ էր նրա հետ ունենալ հարցազրույց: Չնայած մեծ համառությանս՝ պրոդյուսերները պարզաբանում էին, որ Դելոնի այցելության ընթացքում հարցազրույց նախատեսված չէ: Եվ ինձ մնում էր մեկ տարբերակ՝ հայտնվել մամլո ասուլիսին, որպեսզի գոնե մի քանի հարց հնչեցնելու հնարավորություն ունենամ: Հեռուստաընկերությունն ընդառաջեց ինձ եւ ուղարկեց, որպես լրատվականի լրագրող, այդ ասուլիսին: Նախապես իրականում չէի պլանավորել քայլերի հաջորդականությունը: Պարզապես, որոշեցի հարց հնչեցնել։ Երբ ինձ ընձեռեցին այդ հնարավորությունը, հարցս ձեւակերպեցի ֆրանսերեն, քանի որ ֆրանսերենի մասնագետ եմ եւ տեսնում էի, որ նրան ուղեկցում է թարգմանչուհի, ով կարող էր մյուսների համար թարգմանել իմ խոսքը: Ներկաների մոտ զարմանք առաջացավ, քանի որ հիմնականում բոլորը հայերեն էին հնչեցնում հարցերը կամ ռուսերեն, իսկ ես ֆրանսերեն էի խոսում, եւ որեւիցե մեկը պատկերացում չուներ, թե ինչ էի ասում: Իսկ հարցիս ավարտին ասացի՝ կարո՞ղ եմ Ձեզ համբուրել: Քանի որ ոչ ոք չէր հասկանում, թե ինչ եմ խոսում՝ բացառությամբ թարգմանչուհու, նա այդ պահին ժպտաց: Չհասկացվածության պատճառով բոլորը լարված լսում էին եւ սպասում, թե ինչ պետք է կատարվի, որովհետեւ հարցիս ավարտից հետո՝ մի պահ լռություն տիրեց: Իսկ հետո Դելոնը ոտքի կանգնեց եւ ֆրանսերեն ասաց՝ եկե՛ք, եկե՛ք, մոտեցեք… Դե արդեն գիտեք, թե ինչ տեղի ունեցավ մոտենալուց հետո…

Սա երազա՞նք էր, թե՞ լրագրողական համարձակ քայլ, որը հիշարժան դարձավ ընդմիշտ:

— Կարծում եմ՝ երկուսն էլ, քանի որ շատ սիրել եմ ֆրանսերենը, դիպլոմավորված ֆրանսերենի մասնագետ եմ, մեծացել եմ ֆրանսիական կինոներ դիտելով, դեռ փոքր տարիքից միշտ բոլոր ֆիլմերում, որտեղ Ալեն Դելոնին վերջում սպանում էին, ես մի քանի օր սթրես էի ապրում: Իհարկե, սա մեծ երազանք էր եւ հնարավորություն՝ հանդիպել մեծ կինոյի ամենացանկալի տղամարդուն եւ չգտնել այդ համարձակությունը պահանջելու գեթ մեկ համբույր, կարծում եմ՝ ափսոսանքի տեղիք կտար ամբողջ կյանքի համար:

«ՇԱՏ ԱՎԵԼԻ ԱՐԺԵՔԱՅԻՆ ՈՒ ԽՈՐՔԱՅԻՆ ՄԱՐԴ ԷՐ ԱԼԵՆ ԴԵԼՈՆԸ, ՔԱՆ ՄԻԱՅՆ ԳԵՂԵՑԻԿ ԺՊԻՏՈՎ ԳԵՂԵՑԿԱԴԵՄ ՏՂԱՄԱՐԴ»

Տարիներին հետ նայելով՝ կկրկնեի՞ք այդ խենթությունը, հետաքրքիր է՝ ինչպիսի՞ արձագանքներ եղան hետո:

— Միանշանակ կկրկնեի այդ խենթությունը: Այդ օրը՝ մամուլի ասուլիսին, ներկա էր մոտ երկու հարյուր լրատվամիջոցի ներկայացուցիչ, այդ թվում՝ լուսանկարիչներ, օպերատորներ: Վերջիններս լարված փորձում էին ֆիքսել այդ պահը, ու համբույրը տեղի ունեցավ ֆոտոխցիկների հարյուրավոր փայլատակումների ներքո: Տպավորություն էր, թե «Կանն»-ի կամ «Օսկար»-ի փառատոնի բացման կարմիր գորգի վրա եմ: Ինչ վերաբերում է հետագա արձագանքներին, իհարկե, դրան հաջորդեցին բացմաթիվ հոդվածներ, ռեպորտաժներ, որտեղ ինձ չէին շրջանցել: Թե՛ բարեկամներից եմ այդ օրը բազմաթիվ զանգեր ստացել, թե՛ ծանոթներից, մի խոսքով՝ բոլորը մամուլից արդեն տեղեկացել էին՝ ինչ է կատարվել: Ինչ խոսք, ուշադրության կենտրոնում էի:

Որքանով տեղյակ ենք, Ալեն Դելոնը նաեւ Ձեր անձնական կյանքում է իր դերն ունեցել, քանի որ հենց այդ աստղային օրերին էլ ծանոթացել եք Ձեր ապագա ամուսնուն: Կբացե՞ք փակագծերը:

— Այո, Դելոնի «Շնորհավոր Նոր տարի, մայրեր» ֆիլմի շրջանակում հայաստանյան այցելության «Էյ Փի Սինեմա» փրոդաքշնի կազմակերպիչներից էր նաեւ կինոպրոդյուսեր եւ այժմ արդեն իմ ամուսին Հրաչյա Մեսրոպյանը: Դե ինչ կարող եմ ասել, սիրո ֆրանսիացի ասպետը մեծ սեր բերեց իր հետ այդ օրը:

Այսօր, երբ լեգենդը լքել է երկրային կյանքը, ի՞նչ զգացողություններ ունեք՝ լինելով նրա կենսագրությանթեկուզ փոքրիկ դրվագի մի մասնիկը:

— Ըստ իս, սա մեծագույն կորուստ է ոչ միայն ֆրանսիական եւ համաշխարհային կինոյի համար, այլեւ` մարդկության համար: Ալեն Դելոնը բարձր արժեհամակարգի կրող էր ու, իմ կարծիքով, նա շատ ավելի շուտ լքեց մեզ մերօրյա աշխարհի անսրտությանը, արժեզրկմանն ու կեղծիքին չդիմանալով: Շատ ավելի արժեքային ու խորքային մարդ էր Ալեն Դելոնը, քան միայն գեղեցիկ ժպիտով գեղեցկադեմ տղամարդ: Տասնամյակների սրտակերը գնաց սիրո պակասից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Հայաստանում խոսքի կամ քաղաքական հայացքի համար մարդիկ դառնում են քաղաքական բանտարկյալ. Դանիելյան Goal-ը նշել է «Ոսկե գնդակ-2025»-ի գլխավոր հավակնորդինՆիհարում ենք մինչեւ Ամանոր. էքսպրես-դիետաԱննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել, թե ինչ տեսքով է ներկայացել այսօրվա ընթրիքինԵԱ-Մ20. Էմմա Պողոսյանը` ոսկե մեդալակիր Դեկոտինյիի կողմնակալ հայտարարությունները Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ձախողման հետևանքն են․ Ադրբեջանի ԱԳՆԿարևոր «Գրին քարտի» խաղարկությանը մասնակցել ցանկացողների համարԻտալական ակումբները դեռ հետաքրքրված են Տիկնիզյանի ծառայություններով. Euro-FutbolՍահմանադրության ո՞ր հոդվածներն են թիրախում. Գոհար Մելոյան Ի՞նչ կապ ունի Լիլիթ Բասյանն Անահիտ Սիմոնյանի վերջին հայտարարությունների հետ. սննդաբանի հրապարակումըԱստիճանաբար կցրտի 3-6 աստիճանով, սպասվում են ձյան և անձրևի տեսքով տեղումներՕրենքով գող-ը սպառնալիքի միջոցով ստանձնել է պարտքերի վերադարձի և այլ հարցերի լուծումը. 5 անձի մեղադրանք է ներկայացվել2025թ-ին բանակում նոր համազգեստ կունենանք. Հաստատվել է նաև Բանակի զարգացման հայեցակարգը. Սուրեն ՊապիկյանԵԱ-Մ20. Վալերիկ Մովսիսյանը՝ բրոնզե մեդալակիրԻնչպես է պետք պատրաստվել ուլտրաձայնային հետազոտության ճիշտ պատկեր ստանալու համար«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ու քարտուղարն այցելել են ապօրինաբար ձերբակալված քաղաքացիներինԲաքուն և Երևանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղության շուրջ բանակցություններում, հիմնական խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է. ԲայրամովՍտանձնել եմ ձերբակալված Հովհաննես Ավետիսյանի պաշտպանությունը. Արսեն ԲաբայանՊեսկովը հայտարարել է ԿԺԴՀ-ի հետ հարաբերությունները զարգացնելու Ռուսաստանի շահագրգռվածության մասինՈւՂԻՂ․ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստՀՀԿ-ի և ՔՊ-ի տարբերությունը: Ինչպե՞ս համեմատել անհամեմատելինՀայաստանում ֆուտբոլը դեգրադացիա է ապրում. «Փյունիկը» միացավ ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջինԻնչ եղանակ կլինիՎրացի տղամարդկանց փորձում են ԼԳԲՏ պարտադրել․ նրանք դա չեն ընդունի՝ ամբողջ կյանքում նախընտրել են կանանց․ ԼուկաշենկոՍերժ Սարգսյանը ոչ միայն եղել է Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի ջատագովն, այլ Ցեղասպանության ճանաչման գործընթացի աշխարհագրությունը կտրուկ մեծացել էՓոփոխություններ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքումՓոփոխություն՝ Արցախից բռնի տեղահանված բնակարանային ապահովման ծրագրումՀնարավոր է հրաժարվել ուղեվարձի թանկացումից․ տեսանյութՄիրզոյանը հունից դուրս եկավ․ հրաժարվեց պատասխանել հարցերին (տեսանյութ)Արցախն ու Ուտիքը պատմական հայկական նահանգներ են, և վերջ. Էդուարդ ՇարմազանովՄի հատ ասեք՝ էդ ի՞նչ ենք զիջել. Արարատ Միրզոյանը՝ Աննա Գրիգորյանին (տեսանյութ)Ինչպես են վրացի ընդդիմադիրները արդարանում ընտրազանգվածի առաջ. ԲացառիկԲուհերին հանում են, որ տեղը հյուրանոցներ սարքեն. դասախոս (տեսանյութ)ՀԱՊԿ-ը պատշաճ չի արձագանքել ՀՀ սահմանների նկատմամբ ագրեսիայի հարցին․ Միրզոյան (տեսանյութ)Հայաստանում աշխարհազորը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով. որոշում«Գիտեք, մենք ի՜նչ կոնյակ ունենք» ասում, ուրախանում ենք, բայց կողքից քմծիծաղ է առաջացնում․ Փաշինյան (տեսանյութ)ՔՊ-ի քաղաքականությունն է՝ ոչնչացնել մեկը՝ փրկելու համար մյուսը11 տարի անց․ Վրաստանը փորձում է պահպանել իր սուբյեկտայնությունը՝ հետևելով Սերժ Սարգսյանի օրինակինԱճուրդով կվաճառվի Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շենքերից մեկըՑեղասպանությունը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)Սպիտակ տանը Հելոուինի տոնակատարության ժամանակ Բայդենը կատակով «կծել է» երեխայի ոտքը (տեսանյութ)COP 29-ի գագաթնաժողովին Երևանի մասնակցությունը հաստատված չէ. Արարատ ՄիրզոյանՄի շարք հասցեներում ջուր չի լինիԹուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն, բայց կառուցողական չէ, երբ նրանք մեր հարաբերությունների կարգավորումը կապում են Ադրբեջանի հետ. ԱԳ նախարարՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԻշխանությունը խիստ մրցակցության մեջ է Ադրբեջանի հետ այն առումով, թե ով է ավելի հավատարիմ Թուրքիային․ ԱբրահամյանՀայ-ադրբեջանական բանակցություններում կա 1-2 ձևակերպում, որոնց շուրջ աշխատանքը շարունակվում է. ՄիրզոյանԱռաջիկայում ՀՀ-ն և Ադրբեջանը կծանուցեն միմյանց կանոնակարգի ուժի մեջ մտնելու վերաբերյալ․ Միրզոյան«Ինտերը» նոր կետ է ավելացրել Մխիթարյանի պայմանագրում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 31-ի համար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top