Հոգեբանը նշել է, որ բարի մարդիկ ամենախելացիներն են
ՀասարակությունՈմանք կարող են մտածել, որ ինչ-ինչ, բայց խելքն ու բարությունը բոլորովին միմյանց հետ կապ չունեցող բաներ են: Իսկ ահա և ոչ: Փաստն այն է, որ մեր աշխարհում բարի ու լավը մնալու համար պետք է շատ խելացի լինել։ Այնպես որ, բարի մարդիկ, որոնց մենք ճանաչում ենք, անկասկած, ամենախելացիներն են, անկախ նրանից՝ անմիջապես կնկատեք դա, թե ոչ:
Հիշեք ձեր բոլոր շատ բարի ծանոթներին, նրանք հավանաբար խելացի մարդիկ են։ Ուրիշ բան, որ հաճախ մենք դա չենք էլ նկատում։ Չէ որ բարությունը մի բան է, որ չի գոռում և ինքն իրեն չի գովազդում։
Բարությունը լուռ է և աննկատ: Բայց դուք կարող եք այն ճանաչել. բարությունը ուրիշներին ուրախություն տալն ու այն ուրիշների հետ կիսելն է: Բարությունը կարիքավորներին օգնելն ու աջակցելն է: Այդպես չէ՞: Իսկ այս բոլոր բաները անտեսանելի են:
Ի դեպ, կանադացի մի խումբ հետազոտողներ վերջերս զեկուցել են իրենց փորձի արդյունքների մասին՝ պարզվել է, որ բավականին ցածր IQ ունեցող մարդիկ ավելի անհանդուրժող են և հակված են ռասիստական հայտարարություններին։